National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.5.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
03.05.2021
Ամենաշատ լուսաբանված պետական կառույցներից մեկը՝ ԱԺ-ն, ներկայացնում է «օրենսդիր մարմին-զլմ» հարաբերությունները կոնկրետ փաստերով
1 / 4

Մամուլի ազատության օրվա առթիվ ԱԺ-ն՝ որպես ամենաշատ լուսաբանված պետական կառույցներից մեկը, ներկայացնում է «օրենսդիր մարմին-զլմ» հարաբերությունները կոնկրետ փաստերով:

2021 թվականին ՀՀ ԱԺ-ում հավատարմագրվել է 255 լրագրող ու օպերատոր ընդհանուր թվով 86 լրատվամիջոցներից: ՀՀ ԱԺ աշխատակազմը 2019-ին ստացել է 130, իսկ 2020-ին 107 գրավոր հարցում: Համեմատության համար նշենք, որ 2017-2018 թթ. գրավոր հարցումների թիվը 70-ն էր:

Մամուլի ազատության թեմային անդրադարձավ առաջինը Եվրոպական խորհրդարանական ասամբլեան՝ դեռեւս 1979 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ սահմանելով. «Ժողովրդավարությունը կարող է պատշաճ կերպով գործել միայն այն դեպքում, եթե ողջ ժողովուրդը եւ նրա կողմից ընտրված ներկայացուցիչները լիովին իրազեկված են»: Լիովին իրազեկված լինելու իրավունքն այժմ ամրագրված է աշխարհի գրեթե բոլոր պետությունների սահմանադրություններում: ՀՀ-ում խոսքի ազատության իրավական երաշխիքներից առանցքայինը Սահմանադրության 42-րդ հոդվածում ամփոփված դրույթներն են: Մայր օրենքի այդ կետը ներկայացնում ենք ամենայն հարգանքով եւ ամբողջությամբ.

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը:
 
3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի եւ այլ հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով»:

Տեղեկություն փնտրելու եւ ստանալու իրավունքը հռչակվել է նաեւ Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի 19-րդ, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածներով: Այստեղ նույնպես ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի տեղեկություն եւ գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու իրավունք տեղեկատվության ցանկացած միջոցներով եւ անկախ պետական սահմաններից: Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների հաջողված քայլերից էր 2003 թվականի սեպտեմբերի 23-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը:
 
Ներկայում ՀՀ-ում զանգվածային լրատվամիջոցների եւ լրագրողների գործունեությունը կանոնակարգվում է հետեւյալ օրենքներով՝ «Տեղեկատվության ազատության մասին» /23.09.2003/, «Զանգվածային լրատվության մասին» /ընդունվել է 13.12.2003/, «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» /15.06.2006/, «Տեսալսողական մեդիայի մասին» /16.07.2020/:

Վերոհիշյալ օրենքներով ՀՀ-ում խոսքի իրավունքն ամբողջովին պաշտպանված է: Որեւէ ոտնձգություն մամուլի նկատմամբ պատժվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքում նախատեսված պատիժներն ու տուգանքները հետեւյալն են.
 
ՀՀ Քրեական օրենսգիրք, հոդված 164 «1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
 
2. Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում են ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:


03.05.2021
ԱԺ պատգամավորը Մամուլի ազատության օրվա առթիվ հյուրընկալեց ապագա լրագրողներին
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Միավորված ազգերի կազմակերպությունը 1993 թվականի մայիսի 3-ը սահմանեց Մամուլի ազատության համաշխարհային օր: Այս տարեթիվն ընտրվել է նշանավորելու նույն օրը Վինդհուքում (Նամիբիա) ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմ...

03.05.2021
«Խորհրդարան 1918-1920». Հայոց ազգային խորհուրդը փնտրում է առաջնորդ
Հայոց ազգային խորհուրդը կոչ արեց բոլոր սպաներին առաջնորդել հայ ժողովրդին պայքարի: «Երեւանի ամբողջ հայ ժողովուրդը վճռել է դիմադրել: Դիմում ենք բոլոր հայ սպաներին, որպէս զի նրանք գան եւ կամաւորական խմբերի գլուխ անցած ընդառաջեն թշնամուն: Ովքեր ցանկանում են ղեկավարի, առաջնորդի դեր ստանձնել, թող դիմեն Եր...

03.05.2021
Մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 32 հարց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը: Քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեցին նաեւ հ...

03.05.2021
Խորհրդարանը քննարկեց ՀՀ վարչապետի ընտրության հարցը
Մայիսի 3-ին Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկվեց ՀՀ վարչապետի ընտրության հարցը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց Էդմոն Մարուքյանը: Խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու ճանապարհն առանց այլընտրանք գործընթաց է, եւ ձեռք բերված պայման...

03.05.2021
Արարատ Միրզոյանի հայտարարությունը վարչապետի ընտրության անցկացման մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերի համաձայն` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:       ...

03.05.2021
Արտահերթ ընտրություններ իրականացնելու պայմանավորվածության համաձայն՝ ԱԺ-ն չընտրեց Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ
Խորհրդարանը 0 կողմ, 2 դեմ եւ 78 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում: Մինչ քվեարկությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ ԱԺ-ն արձակելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավոր դարձնելու համար «Իմ քայ...

03.05.2021
Պատգամավորների ելույթները ՀՀ ԱԺ հատուկ նիստի ընթացքում
Վարչապետի ընտրության հարցով մայիսի 3-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ հատուկ նիստի ընթացքում ելույթ ունեցան պատգամավորները: Նարեկ Զեյնալյան. Քաղաքացիներին խնդրում եւ հորդորում եմ դիմել պատվաստումներ իրականացնող ցանկացած պոլիկլինիկա եւ առաջիկայում ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստում, որպեսզի մենք օր առաջ կարողա...

03.05.2021
Իրավունքի ուժով գումարվեց Ազգային ժողովի հատուկ նիստ
Մայիսի 3-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվեց Ազգային ժողովի հատուկ նիստ: Օրակարգում վարչապետի ընտրության հարցն էր: Վարչապետի թեկնածուին ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Վարչապետի կողմից վարած բան...

03.05.2021
Նախագծի քննարկումը հետաձգվեց
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ մայիսի 3-ին գումարած նիստի օրակարգում ՀՀ ԱԺ «Իմ քայլը« խմբակցության հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի ...

03.05.2021
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը:  ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am