Հայոց ազգային խորհուրդը կոչ արեց բոլոր սպաներին առաջնորդել հայ ժողովրդին պայքարի: «Երեւանի ամբողջ հայ ժողովուրդը վճռել է դիմադրել: Դիմում ենք բոլոր հայ սպաներին, որպէս զի նրանք գան եւ կամաւորական խմբերի գլուխ անցած ընդառաջեն թշնամուն: Ովքեր ցանկանում են ղեկավարի, առաջնորդի դեր ստանձնել, թող դիմեն Երեւանի Հայոց Ազգային Խորհուրդ հէնց այսօրւանից»: