Վարչապետի ընտրության հարցով մայիսի 3-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ հատուկ նիստի ընթացքում ելույթ ունեցան պատգամավորները:
Նարեկ Զեյնալյան. Քաղաքացիներին խնդրում եւ հորդորում եմ դիմել պատվաստումներ իրականացնող ցանկացած պոլիկլինիկա եւ առաջիկայում ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստում, որպեսզի մենք օր առաջ կարողանանք հաղթահարել համավարակը եւ կանխել դրա հետեւանքով առաջացած մահերը:
Թագուհի Թովմասյան. Ես ուզում եմ հայտարարել, որ Արցախի կորստով մենք կորցրել ենք Հայաստանի անվտանգությունը: Արցախն էր ՀՀ անվտանգության երաշխավորը, ոչ թե Հայաստանը՝ Արցախինը:
Սերգեյ Բագրատյան. Պետականության հիմքերն ամրացնելու մտայնությամբ պետք է բոլոր քաղաքական ուժերը գնան ընտրությունների, որովհետեւ այն այլեւս երերված է:
Տիգրան Ուրիխանյան. Գործող իշխանությունը մեղավոր է այն բանում, որ մենք դեռեւս ապրում ենք այն նույն Սահմանադրությամբ, որի փոփոխությունը համարվում էր չարիք:
Արման Բաբաջանյան.
Անկախության 30-րդ տարում Հայաստանը պետականության, ինքնիշխանության հերթական քննությունն է հանձնում՝ հոկտեմբերի 27, Մարտի 1, Արցախյան երկրորդ պատերազմ: Այս իրադարձություններից յուրաքանչյուրի թիրախը եղել է հայ ժողովուրդը, նրա հավաքական կամքը եւ Հայաստանի պետականությունը: