National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.12.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
11.12.2020
ԱԺ փոխնախագահը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վահե Էնֆիաջյանը կարեւորել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի արդյունավետ գործունեությունը բոլոր ոլորտներում եւ շնորհակալություն է հայտնել մեր երկրում թագավարակով պայմանավորված ճգնաժամի, ինչպես նաեւ Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում եւ հետո ցուցաբերած մարդասիրական աջակցության համար:

Վահե Էնֆիաջյանը փաստել է, որ հաճախ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  խնդիրը տարածքային վեճ է ներկայացվում, բայց իրականում այն պայքար է ինքնորոշման համար, մարդկանց իրավունքների իրացման հարց է: Այս համատեքստում նա  կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը:

Խորհրդարանի փոխնախագահն ընդգծել  է Հայաստանի համար առաջնային դարձած խնդրի՝ գերիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի հարցում ՄԱԿ-ի գործուն մասնակցությունը:

Արցախի մշակութային ժառանգության պահպանման խնդրի առնչությամբ Վահե Էնֆիաջյանը կարեւոր է համարել դրանց նկատմամբ իրականացվող վանդալիզմի դեմ պայքարը՝ հույս հայտնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նույնպես ջանքեր կգործադրի պատմամշակութային ժառանգությունը փրկելու ուղղությամբ:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է նաեւ կառույցի դերը հետպատերազմական իրավիճակը կարգավորելու գործընթացներում:

Շոմբի Շարփը  նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը փորձում է հնարավորինս օգտակար լինել Հայաստանի համար ստեղծված դժվարին ժամանակներում: Նա տեղեկացրել է, որ կառույցը տարբեր ուղղություններով աշխատանքներ է իրականացնում:  Շոմբի Շարփն անդրադարձել է մարդու իրավունքների խախտմանը, ապօրինի զենքի  եւ կասետային  ռումբերի օգտագործմանն ու դրանց վերաբերյալ իրականացվող փաստահավաք աշխատանքներին, Արցախին ցուցաբերվող մարդասիրական առաքելությանը: Մշտական համակարգողի խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստվում է շարունակել իր առաքելությունը՝ հակամարտությունից տուժած անձանց մարդասիրական օգնություն  ցույց տալու համար:  Շոմբի Շարփը կարեւորել է նաեւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ Ազգային ժողովի միջեւ  համագործակցության խորացումը՝ ընդգծելով փոխգործակցության առանցքային նշանակությունը: 


11.12.2020
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Զրուցակիցները քննարկել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակը, երկրի անվտանգային մարտահրավերները հաղթահարելու համատեքստում կարեւորել են ներքաղաքական կայունությունը եւ ներքաղաքական գործընթացներում բ...

11.12.2020
ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Երջանիկ Հակոբյանը դեկտեմբերի 10-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am