National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.12.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
08.12.2020
Խորհրդարանը հերթական նիստն է գումարել
1 / 21

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 9-ը եւ թիվ 10-ը արձանագրությունների՝ ՀՀ ԱԺ կազմը համալրել են «Իմ քայլը»  կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական թեկնածուներ Հայկ Ցիրունյանը եւ Նարեկ Գրիգորյանը:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Նարեկ Գրիգորյանն ԱԺ նիստում երդվել է:

Հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 53-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը պաշտոնական գրությամբ  առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը» հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ ձեւաչափով: Առաջարկը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ընդգծելով թեմայի զգայունության եւ անվտանգության գործոնները, տեղեկացրել է, որ Կառավարության եւ համապատասխան գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքները չխոչընդոտելու նպատակով, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները գրությամբ դիմել են ՀՀ ԱԺ նախագահին՝ քննարկումները փակ ձեւաչափով անցկացնելու համար:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անիմաստ է համարել քննարկումը փակ ձեւաչափով անցկացնելու որոշումը: Նրա կարծիքով՝ ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու հարցի  մասին Ազգային ժողովի ձայնը պետք է հնչեցվի ի լուր աշխարհի, ի լուր միջազգային կառույցների:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ ռազմագերիների անվտանգության տեսանկյունից նախընտրելի է փակ ձեւաչափով քննարկում անցկացնելու տարբերակը: Իսկ հարցի վերաբերյալ Ազգային ժողովի անունից համապատասխան որոշումն ու հայտարարությունը կհասցեագրվի համապատասխան կառույցներին:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը կարեւորել է պատկան մարմինների կատարած աշխատանքները հանրությանը ներկայացնելը՝ ընդգծելով բաց ձեւաչափով քննարկում կազմակերպելու անհրաժեշտությունը:

Խորհրդարանը քվեարկությամբ քննարկումը փակ ձեւաչափով անցկացնելու որոշում է կայացրել:

Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվող փոփոխության նպատակն է Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը` ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով:

Նա տեղեկացրել է, որ ավարտվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը եւ հայտարարվել է նոր մրցույթ: Նշվել է, որ մրցութային գործընթացը շարունակվում է:

Ընդգծելով նախաձեռնության հրատապությունը՝ Արա Ֆիդանյանն առաջարկել է երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում:

Հիմնական զեկուցողն անդրադարձել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ժամկետների երկարաձգման պատճառներին, բիոմետրիկ անձնագրերի լուսանկարի որակին եւ մրցույթին հայտ ներկայացրած կազմակերպություններին առնչվող տեղեկատվությանը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ նախագիծը հանձնաժողովում արժանացել է դրական եզրակացության:

Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Օրինագծի նպատակն է ապահովել ճանապարհային երթեւեկության ոլորտում իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական եւ պատշաճ գործարկումը, ինչպես նաեւ կանխարգելել ճանապարհային երթեւեկության կանոնների հնարավոր խախտումները` վարելու իրավունք չունեցող անձանց կողմից: Մանրամասն ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները` բանախոսն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ նախագիծն արժանացել է դրական եզրակացության:

ՀՀ կառավարության եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Ըստ բանախոսի՝ Կառավարությունը, որդեգրած քաղաքականության համաձայն, շարունակելու է ջանքեր գործադրել մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացման, տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելու, ինչպես նաեւ վարչատարածքային բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու ուղղությամբ: Հիմնական զեկուցողը, մանրամասն ներկայացրել է առաջարկվող փոփոխություններն առողջության առաջնային պահպանման, միջհամայնքային եւ միջբնակավայրային ճանապարհների պահպանության ու շահագործման, հանրակրթական դպրոցների շենքերի պահպանության ու շահագործման, սոցիալական համալիր ծառայությունների կազմակերպման ու իրականացման ոլորտներում: Նշվել է, որ իրականացվելու են լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված միջոցառումներ:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրել է Գեւորգ Պապոյանը: Կարեւորելով տարածքների համաչափ զարգացման, բիզնեսին աջակցելու հարցերը՝ բանախոսը նշել է, որ նախագիծն արժանացել է դրական եզրակացության:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:  Նշվել է, որ փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը, օրենքներում առկա տարընթերցումների եւ դրանց հետեւանքով անհարմարությունների առաջացման հնարավոր ռիսկերի կրճատմանը, առցանց եղանակով գրանցման կամ հաշվառման դիմումների ավելացմանը, Հայաստանում բիզնեսի հիմնման գրավչության ավելացմանը:

Փաթեթի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է  «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի ընդունմամբ  քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը կհամապատասխանեցվի այն գործիքակազմին, որը ներդրվել եւ կիրառվում է  2014 թվականից: Կսահմանվի ՔԿԱԳ ոլորտի ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակ. կխնայվեն  դիմողների ժամանակը եւ տեղաշարժի հետ կապված ծախսերը, կնվազեցվեն ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը: Առաջին անգամ հնարավորություն կընձեռվի վարչական վարույթի շրջանակներում անվավեր ճանաչել այն քաղաքացիական կացության ակտերը, որոնք գրանցվել են օրենքի խախտմամբ: Այս նախագծին եւս գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի նախագիծը,  որում  հստակեցվել են քրեական օրենսդրության խնդիրները: Նախատեսվել են նաեւ հանցանք կատարած անձին իր կատարած արարքի համար համաչափ պատասխանատվության եւ պատժի ենթարկելը, նրան որպես օրինապահ անձ հասարակություն վերադարձնելը, հասարակությունում նրա վերաինտեգրումն ապահովելը: Հստակեցվել են օրենսգրքում առկա սկզբունքները եւ դրանց իրացման պայմանները, փոփոխություններ են կատարվել հանցագործությունների դասակարգման մեջ, իրականացվել է ապաքրեականացում եւ քրեականացում:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ՀՀ Սահմանադրությանը եւ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանող, հայեցակարգային հիմքերի վրա հիմնված, կրիմինալոգիական իրողությունն արտացոլող, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ քրեական նոր օրենսգիրք, որը թույլ կտա ապահովել անձի, հասարակության եւ պետության անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից, հնարավորինս նվազեցնել հանցավորությամբ պայմանավորված սոցիալական լարվածությունը, ամրագրել հանցավոր արարքները ոչ հանցավորներից սահմանազատելու հստակ հատկանիշները, որոնք կբացառեն օրենքի տարածական մեկնաբանությունը, ինչպես նաեւ երաշխավորել հանցագործության զոհի իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, կատարելագործել քրեաիրավական ներգործության միջոցների համակարգը:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը՝  կից օրենսդրական փաթեթով:

Նախատեսվող իրավակարգավորումների ընդունման արդյունքում մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը խոչընդոտելու կամ հանցավոր գործունեությամբ զբաղվելու ենթադրության դեպքում կապահովվի կասկածյալ կամ մեղադրյալ աշխատողի լիազորությունների կասեցման հնարավորությունը, եւ համապատասխանաբար՝ նմանատիպ ներգործության իրավական հիմքում կդրվի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքը, ինչպես նաեւ կսահմանվի տվյալ դեպքի համար հանրային ծառայության մեջ գտնվող անձանց վճարվող հատուցման չափը:

Պատգամավոր Համազասպ Դանիելյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության հեղինակած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե  օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Նրա տեղեկացմամբ՝ փաթեթի մշակումը նախաձեռնվել է 2019 թվականից, այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի աշխատանքներին մասնակցել են խորհրդարանական  բոլոր խմբակցությունների նեեւրկայացուցիչները:  Խումբը սերտորեն համագործակցել է համապատասխան պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների հետ, իրականացվել են խորհրդարանական լսումներ, հանդիպումներ են եղել հանրապետության մարզերում, ինչպես նաեւ արտախորհրդարանական որոշ ուժերի հետ:  Փաթեթն ուղարկվել է նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության, որից հետո իրականացվել են որոշ փոփոխություններ: Փաթեթի հիմնական նպատակը, ըստ զեկուցողի, հանրապետությունում առավել առողջ քաղաքական դաշտ, ինչպես  նաեւ կուսակցական համակարգ  ունենալն է, որոնք կլինեն պակաս ապագաղափարական եւ անձնակենտրոն, կլինեն առավել հաշվետու եւ թափանցիկ:

Փաթեթի ընդունմամբ ակնկալվում է կուսակցությունների եւ կուսակցական համակարգի ինստիտուցիոնալացում, բազմակուսակցական համակարգի ու գաղափարական բազմակարծության խրախուսում, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության, հրապարակայնության եւ հաշվետվողականության բարձրացում, կուսակցական ֆինանսական միջոցների նկատմամբ հանրային վերահսկողության գործիքակազմի կատարելագործում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, քաղաքական գործունեության եւ բիզնեսի տարանջատում, կուսակցական գործունեության վրա մասնավոր շահերի ազդեցության նվազեցում,  կուսակցական գործունեության ներառականության խթանում,  կուսակցություններին ներքին ժողովրդավարության խրախուսում:

Օրվա երրորդ նիստում «Հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը» հրատապ թեմայով քննարկումն անցկացվել է փակ ձեւաչափով: Քննարկումների արդյունքում ընդունվել է  ՀՀ ԱԺ  ուղերձ:  

Վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Ազգային ժողովը հերթական նիստերի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին: 


08.12.2020
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ուղերձը
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ի նիստում ուղերձ է ընդունել, որում ասված է. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ՝ Հիմնվելով ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի Ժնեւի կոնվենցիաների, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատութ...

08.12.2020
ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Լենա Նազարյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժա...

08.12.2020
ԱԺ փոխնախագահը հանդիպել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենի հետ: Խորհրդարանի փոխնախագահը ողջունել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի այցը Ազգային ժողով: Լենա Նազարյանը շնորհակալություն  է հայտնել Լարս Ասլան Ռասմուսենին Հ...

08.12.2020
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Ողջունելով հյուրին՝ Վահե Էնֆիաջյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին եւ բարեկամ ժողովրդին՝ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am