National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
02.07.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
02.07.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ԱԺ նախագահը, շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման կապակցությամբ, հույս է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական բարեկամական կապերի հետագա զարգացմանն ու  ամրապնդմանը:

Երկու երկրների դաշնակցային եւ ռազմավարական հարաբերություններում Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը: Օրենսդիր մարմնի ղեկավարն անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցության շարունակականությանը:

ԱԺ նախագահը  նշել է, որ Հայաստանը կարող է դառնալ  կամուրջ  ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ` նպաստելով  երկխոսությանը:

Սերգեյ Կոպիրկինը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը  երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման, դաշնակցային հարաբերությունների  ընդլայնման ուղղությամբ:

Դեսպանը բարձր է գնահատել Արա Բաբլոյանի ներդրումը երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի  դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում,  արձանագրել  վերջին տարիների ձեռքբերումները: Այս համատեքստում  Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս երկկողմ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ գործընկերության եւ վստահության մթնոլորտում:

Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստին առնչվող հարցերին, մեր երկրում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:
 


02.07.2018
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփել են Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստի աշխատանքները
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հունիսի 25-27-ը մասնակցել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 7-րդ լիագումար նիստին: Ինչպես հուլիսի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, լիագում...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS