National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.10.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
02.10.2009
ՀՀ ԱԺ նախագահը ԵԽ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարին հանձնեց Պատվո շքանշանը

Հոկտեմբերի 2-ին  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) գլխավոր քարտուղար Ջանի Բուքիքիոյին հանձնեց Պատվո շքանշանը: Այդ պարգեւատրման մասին հրամանագիրը ս.թ. սեպտեմբերի 29-ին ստորագրել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` Հայաստանի եվրոպական ինտեգրմանը նպաստելու եւ ՀՀ-ում իրավական բարեփոխումների իրականացման գործում նրա ունեցած ծառայությունների համար:

Շնորհակալության հայտնելով այդ պարգեւատրման համար` պրն. Բուքիքիոն հայտնեց ներկաներին, որ ինքը շուտով լքելու է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Նա վերհիշեց այդ եվրոպական կառույցին Հայաստանի անդամակցության ընթացքը եւ համատեղ անցած ճանապարհը: Իր խոսքերով` «Հայաստանն այսօր ժողովրդավարական պետություն է: Իհարկե, կան որոշ դժվարություններ, առանց դժվարությունների չի լինում: Ինձ համար ամենամեծ պարգեւն այդ առաջընթացն է, որ մենք համատեղ ուժերով արձանագրել ենք Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու գործում»:

Շնորհավորելով պրն. Բուքիքիոյին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասեց. «Պաշտոնները բոլորիս համար էլ ժամանակավոր են: Կարեւորն այն  է, թե պաշտոնավարման ընթացքում ով ինչ աշխատանք է կատարել: Իսկ դուք, պրն. Բուքիքիոյի, մեծ գործ եք արել Եվրոպայի շատ երկրներում ժողովրդավարություն հաստատելու համար»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am