National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.12.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
19.12.2007
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պետեր Սեմնեբիին, որ Հայաստան է ժամանել` մասնակցելու հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդարանական լսումներին:

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, գոհունակություն հայտնելով, որ պարոն Սեմնեբին ժամանել է Հայաստան` խորհրդարանական լսումներին մասնակցելու համար, այդ փաստը որակեց իբրեւ տարածաշրջանային խնդիրներին Եվրամիության ուշադրության վկայություն: ԱԺ նախագահը բարձր գնահատեց Եվրամիության դերակատարությունը տարածաշրջանում` նշելով, որ այն արժեքներն ու սկզբունքները, որոնց շրջանակներում գործում է ԵՄ-ն, նաեւ տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի որդեգրած արժեքներն ու սկզբունքներն են: Անդրադառնալով նախագահական ընտրություններին նախորդող ժամանակաշրջանի խորհրդարանական իրադարձություններին` պարոն Թորոսյանը նշեց Ընտրական օրենսգրքի եւ դատաիրավական համակարգի բարեփոխումները, որոնք նպատակ ունեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող նախագահական ընտրությունների անցկացման օրենսդրական հիմքերը ստեղծել:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պետեր Սեմնեբին եւս հաստատեց Եվրամիության հետաքրքրվածությունը տարածաշրջանային խնդիրներով եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ: Նրա գնահատմամբ` Եվրամիությունը ցանկանում է առավել կանխատեսելի հարաբերություններ տեսնել եւ գտնում է, որ եվրաինտեգրումը դրա առավել մեծ հնարավորություններ կտա: Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացմամբ:

Այդ առնչությամբ Աժ նախագահը կարեւորեց խնդիրը եվրոպական արժեքների եւ եվրաինտեգրման հարթությունում քննարկելը եվրոպական կառույցներում, որովհետեւ հստակ սկզբունքների առկայությամբ որեւէ կողմ չի կարող եվրոպական կառույցներին կողմնակալության մեջ մեղադրել: Պարոն Թորոսյանի գնահատմամբ` պիտի հստակ ձեւակերպվեն եւ երկու կողմներն էլ ընդունեն այն սկզբունքները, որոնց շրջանակներում հարաբերությունները պիտի կայանան եւ այդ սկզբունքները ոչ թե հայտարարությունների մակարդակում պետք է լինեն, այլ գործնական. Եվրամիության անցած ճանապարհը վկայում է, որ տարակարծությունների հաղթահարման հիմքը հանդուրժողականությունն ու երկխոսությունն են: Հայաստանի դիրքորոշումը միանգամայն համապատասխանում է այդ սկզբունքներին` Հայաստանը ընդունում է, որ կան խնդիրներ, որոնք պետք է առժամանակ մի կողմ թողնել եւ համագործակցել այլ խնդիրներում` վստահության ու փոխըմբռնման մթնոլորտի ստեղծումով նպաստելով նաեւ այդ խնդիրների լուծմանը: Իսկ Թուրքիան առաջադրում է պայմաններ` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ցեղասպանության ճանաչման, սփյուռքահայերի վերաբերյալ, միայն այդ պայմանների կատարումից հետո համագործակցությունը հնարավոր համարելով: Բնականաբար` այդ պայմանները Հայաստանի համար անընդունելի են` նախ Թուրքիան երրորդ պետության` Ադրբեջանի հետ կապված խնդիրները բերում է հայ-թուրքական հարաբերությունների հարթություն, ապա չի կարողանում հաղթահարել սեփական հոգեբանական բարդույթները` ցեղասպանության ճանաչման հետ կապված, եւ շարունակում է Հայաստանի շրջափակումը` քայլեր, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում եվրոպական արժեհամակարգում:

Ի պատասխան պարոն Սեմնեբիի հարցի, թե այս պարագաներում ի՞նչ կարող են եւ ինչ պիտի անեն խորհրդարանները, պարոն Թորոսյանը նշեց, որ երկու խորհրդարանները կարող են համագործակցության կայացմանը նպաստող քայլեր անել` պայմանով, եթե դրանք լինեն անկեղծ եւ շարունակություն ունեցող: Պարոն Թորոսյանը կարեւորեց ԵԽԽՎ-ի դերակատարությունը, որի շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները տարեկան չորս անգամ հանդիպում ու համատեղ աշխատում են եւ հանձնաժողովներում, եւ լիագումար նիստերում: Դեռ 2003-ի աշնանը Ստրասբուրգում Թուրքիայի պատվիրակության ղեկավարին առաջարկվել է հանդիպել եւ կապեր ստեղծել, բայց առայսօր առաջարկը որեւէ պատասխան չի ստացել: Պարոն Թորոսյանը խոսուն համարեց նաեւ այն փաստը, որ լսումներին հրավիրված ոչ մի ներկայացուցիչ Թուրքիայից չի ժամանել Հայաստան: Երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատումը ձեռնտու է թե երկու երկրներին, թե տարածաշրջանին ընդհանրապես, եւ եթե Հայաստանը նախապայմաններ չի դնում, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը խնդիրներ չունի, պարզապես հայկական կողմը առավել անկեղծ է եւ պատրաստ հարաբերությունների հաստատմանը եւ իրապես հավատարիմ է եվրաինտեգրման սկզբունքներին: Անդրադառնալով ցեղասպանության ճանաչման խնդրին, ԱԺ նախագահը անընդունելի համարեց թուրքական կողմի պահանջները` պատմաբանների հանձնաժողովի ստեղծման, սփյուռքահայության վրա ներազդելու, այլ երկրների կողմից ցեղասպանության ճանաչման կասեցման վերաբերյալ: Նախ` պատմաբանները միշտ էլ հոդվածներով ու ելույթներով հանդես գալու հնարավորություններ ունեն, ապա անիմաստ է քննարկել` ցեղասպանություն եղել է, թե ոչ: Փաստերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ միլիոնավոր հայեր այսօր չեն բնակվում այնտեղ, ուր ապրել են իրենց հայրերն ու պապերը, նրանց զգալի մասը  զոհվել է, իսկ մնացածները ձեւավորել են հայկական սփյուռքը: Ցեղասպանության փաստը հաստատող բազում վկայություններ կան, որ պատկանում են օտարազգի գործիչներին, որ այդ օրերին եղել են Թուրքիայում: Եվ` վերջապես 1918 թ. ցեղասպանության փաստը քննարկվել է Թուրքիայի խորհրդարանում ու 1919-1920 թթ. թուրքական ռազմական դատարանը մահվան դատավճիռ է կայացրել ցեղասպանության 7 կազմակերպիչների վերաբերյալ: Եվ սրանք հայտնի փաստեր են: Ի վերջո` հարաբերությունների հաստատման կամ չհաստատման համար ոչ թե պատմաբաններն են պատասխանատվություն կրում, այլ քաղաքական գործիչները, որոնց քայլերին նայում են նաեւ պատմաբանները, որոնք այսօրվա Թուրքիայում չեն կարող ազատ լինել իրենց տեսակետների արտահայտման մեջ: Անկախության հաստատումից հետո անցած ժամանակահատվածը ցույց է տվել, որ Հայաստանի հետ թելադրանքներով ու շրջափակումով խոսելը լավագույն ճանապարհը չէ հարաբերությունների հաստատման համար:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պետեր Սեմնեբին համաձայնեց Աժ նախագահի հետ, որ առանց հանձնաժողովի ստեղծման էլ պատմաբաններն ազատ են միմյանց հետ համագործակցել եւ որեւէ նախապայման չպիտի լինի արդյունքների տեսակետից, եւ իշխանությունները պետք է վճռորոշ դերակատարություն ունենան:

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան նաեւ այլ հարցերի:

19.12.2007
Բելառուսի Հանրապետության դեսպանն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան Մարինա Դոլգոպոլովային:Տիկին Դոլգոպոլովան Աժ նախագահին փոխանցեց Բելառուսի խորհրդարանի երկու պալատների նախագահների համատեղ հրավերը` 2008-ին պաշտոնական այցով Մինսկում լինելու համար: Դեսպանը, որ 2003 թ. ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am