National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.12.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
06.12.2007
Հունաստանի դեսպանն Ազգային ժողովում

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ  նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան Իոաննիս Կորինթիոսին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով` ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ պարոն Կորինթիոսը իր գործունեությամբ կնպաստի երկու ժողովուրդների ու պետությունների բարեկամական կապերի խորացմանը: Հիշեցնելով մի քանի ամիս առաջ Հունաստանի նախագահ Կարոլիաս Պապուլիասի այցը Հայաստան` պարոն Թորոսյանը նշեց, որ այն առիթ դարձավ եւս մեկ անգամ արձանագրելու բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունն ու համագործակցության նոր հեռանկարներն ու հնարավորությունները, որ ստեղծվել են երկու երկրների տնտեսական զարգացման շնորհիվ: ԱԺ նախագահն իրազեկեց, որ չորրորդ գումարման Աժ-ում արդեն ստեղծվել է Հունաստանի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ: Պարոն Թորոսյանի գնահատմամբ` քաղաքական, մշակութային, պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման կարեւոր մաս կարող է կազմել միջխորհրդարանական կապերի զարգացումը, որի համար պետք է մշակվեն կոնկրետ ծրագրեր` ելնելով երկու երկների խորհրդարանականների առաջարկություններից: ԱԺ նախագահը, նշելով, որ երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունները լավ համագործակցում են միջազգային կառույցներում` նշեց նաեւ Եվրախորհրդարանը, որտեղ Հունաստանն ունի, իսկ Հայաստանը չունի պատվիրակություն: Նա իր աջակցության պատրաստակամությունը հայտնեց դեսպանի գործունեությանը Հայաստանում:

Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինթիոսը նշեց, որ իր համար պատիվ է Հայաստանում նշանակումը եւ ինքը նպատակ ունի պատմականորեն ձեւավորված բարեկամական կապերի զարգացմանն իր նպաստը բերել: Դեսպանը, որ քաջատեղյակ է միջխորհրդարանական հարաբերությունների ընթացքից, պատրաստակամություն հայտնեց փոխանցել ԱԺ նախագահի առաջարկները եւ վստահ է, որ Հունաստանի խորհրդարանից արագ արձագանք կունենա, որովհետեւ իր երկիրը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ կապերի զարգացմամբ ու տպավորված է Հայաստանի քաղաքական ու տնտեսական հաջողություններով: Նրա խնդրանքով` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը իրազեկեց նաեւ խորհրդարանի օրենսդրական գործունեության մասին` կարեւորելով առաջիկա նախագահական ընտրությունների ժողովրդավարական չափանիշներով անցկացումը, որի օրենսդրական հիմքերի ապահովման համար Ազգային ժողովը ընդունել է բարեփոխված Ընտրական օրենսգիրքը:

Երկուստեք կարեւորվեց նախագահական ընտրությունների հաջող անցկացումը, որը կնպաստի եվրաինտեգրման խորացմանը եւ, պարոն Կորինթիոսի բնորոշմամբ` Հայաստան-Եվրամիություն կապերի խորացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:


06.12.2007
Ռուսաստանի Դաշնության դեսպանն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 6-ին ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Նիկոլայ Պավլովին:Պարոն Պավլովն ԱԺ նախագահին փոխանցեց ՌԴ նորընտիր Պետական Դումայի առաջին նիստին մասնակցելու հրավերը, որը տեղի կունենա Մոսկվայում, դեկտեմբերի կեսին:ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ընդունելով հ...

06.12.2007
Իռլանդիայի դեսպանն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 6-ին ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Իռլանդիայի Հանրապետության դեսպան Ջե‎ֆրի Քիթինգին:Շնորհավորելով նշանակման առիթով` ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպանի գործունեությունը կնպաստի երկու երկրների բարեկամության եւ համագործակցության զարգացմանը: Թեպետ աշխարհա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am