National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.12.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
06.12.2007
Իռլանդիայի դեսպանն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 6-ին ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Իռլանդիայի Հանրապետության դեսպան Ջե‎ֆրի Քիթինգին:

Շնորհավորելով նշանակման առիթով` ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպանի գործունեությունը կնպաստի երկու երկրների բարեկամության եւ համագործակցության զարգացմանը: Թեպետ աշխարհագրորեն Հայաստանն ու Իռլանդիան հեռու են միմյանցից, բաց դա, ժամանակակից տեխնոլոգիաների առկայո ւթյամբ, չի կարող խոչընդոտ լինել: ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ երկու երկրների նմանություններին` նշելով պատմական զարգացումներն ու մեծ սփյուռքի առկայությունը: Պարոն Թորոսյանը դեսպանին իրազեկեց, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է Իռլանդիայի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ` նպատակ ունենալով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Նկատի ունենալով երկու երկրների տնտեսական զարգացումը վերջին տարիներին` ԱԺ նախագահը արդեն 2008-ից կոնկրետ ծրագրերի մշակման ու իրականացման հնարավորությունն արձանագրեց, նշելով, որ համագործակցությունը կարող է կայանալ թե իբրեւ Եվրախորհրդի անդամ երկրներ, թե ԵՄ նոր հարեւանության ծրագրի շրջանակներում: Փոխշահավետ համագործակցության ուղղություններ համարվեցին բարձր տեխնոլոգիաները, գիտության ու կրթության ոլորտում փորձի փոխանակումը:

Հայաստանում Իռլանդիայի Հանրապետության դեսպան Ջե‎ֆրի Քիթինգը եւս երկու երկրների ու ժողովուրդների միջեւ պատմական-քաղաքակրթական ու ներկա զուգահեռները նշելով` կարեւորեց դրանց զարգացումը եւ վստահեցրեց, որ հնարավորինը կանի` իր նպաստը բերելու միջպետական ու միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Դեսպանը անհրաժեշտ համարեց նաեւ փոխայցերն ու հանդիպումները:

Դեսպանի խնդրանքով` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ նաեւ ընտրական գործընթացներին` մանրամասնելով դրանց օրենսդրական հատվածը. նշվեց, որ Ազգային ժողովը վերջին տարիներին ակտիվորեն համագործակցելով Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ` օրինաստեղծ կարեւոր աշխատանք է կատարել` համապատասխանեցնելով օրենսդրական դաշտը սահմանադրական փոփոխություններին: Այդ շրջագծում կարեւորվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո կատարվելով` նպատակ ունեն նպաստել հնարավորինս կատարյալ օրենսդրական հիմքերի ստեղծմանը առաջիկա նախագահական ընտրությունները եւս ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելուն եւ միջազգային կառույցների բարձր գնահատականին արժանանալուն, որը թույլ կտա հավաստել, որ Հայաստանում ընտրական լավ ավանդույթ է ամրագրվում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ կարեւորության նաեւ այլ հարցեր:

06.12.2007
Ռուսաստանի Դաշնության դեսպանն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 6-ին ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Նիկոլայ Պավլովին:Պարոն Պավլովն ԱԺ նախագահին փոխանցեց ՌԴ նորընտիր Պետական Դումայի առաջին նիստին մասնակցելու հրավերը, որը տեղի կունենա Մոսկվայում, դեկտեմբերի կեսին:ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ընդունելով հ...

06.12.2007
Հունաստանի դեսպանն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ  նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան Իոաննիս Կորինթիոսին:Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով` ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ պարոն Կորինթիոսը իր գործունեությամբ կնպաստի երկու ժողովուրդների ու պետությունների բարեկամական կապեր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am