National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.3.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
11.03.2005
«Հայրենակցական միությունները չպետք է քաղաքականացվեն»

Մարտի 11-ին տեղի ունեցավ ԱԺ նախագահին առընթեր հայրենակցական միությունների խորհրդի նիստը, որտեղ քննարկվեցին հայրենակցական միությունների հիմնախնդիրները, նախորդ նիստերից հետո կատարված աշխատանքները,  գործունեության հետագա ուղղությունները եւ այլ հարցեր:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց հայրենակցական միություններին առնչվող օրենսդրական դաշտի հանգամանալից ուսումնասիրությունը` շտկելու օրենսդրական թերությունները եւ աջակցելու հայրենակցական միությունների նպատակային  ծրագրերի իրականացմանը, նաեւ կոչ արեց համատեղել միությունների ներուժը եւ նպատակաուղղել ազգային խնդիրների լուծմանը: Պարոն Բաղդասարյանը անընդունելի համարեց հայրենակցական միությունների քաղաքականացումը` դա համարելով քաղաքական կուսակցությունների հիմնական գործառույթը:

Խորհրդի աշխատանքները համակարգող Բորիս Շահնազարյանը կարեւորեց իշխանական կառույցներում չընդգրկված, բայց հասարակական տարբեր խմբերի հետաքրքրությունները ներկայացնող հայրենակցական միությունների կա յացումը, քանի որ հայրենակցական միությունները ունեն ընդհանուր ազգանպաստ նպատակնե ր, ուստի պետք է  ջանքերը համատեղելով եւ միավորվելով` պայմաններ ստեղծել նրանց արդյունավետ գործունեության համար: Խորհրդի անդամների կարծիքով` խորհուրդը հնարավորություն կտա ժողովրդի ձայնը հասցնել Ազգային ժողով, մշակել եւ կարգավորել հայրենակցական միություններին վերաբերող օրենսդրական դաշտը, աջակցել հայրենիքում եւ սփյուռքում գործող հայրենակցական միությունների համախմբմանը եւ ազգանպաստ տարբեր ծրագրերի իրականացմանը:

Հայրենակցական միությունների ղեկավարները ներկայացրին վերջին ամի սներին կուտակված եւ իրենց հուզող խնդիրները, խորհրդի առաջիկա ծրագրերի վերաբերյալ տեսակետները: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հավաստեց, որ աշխատանքային կարգով քննարկվելուց հետո բարձրացված հարցերի հնարավոր լուծումները կգտնվեն, եւ կոչ արեց առաջարկություններ ներկայացնել, ուղիներ մատնանշել ոչ միայն անհատական, այլ ընդհանրական հիմնախնդիրների վերաբերյալ, քանզի մասնավոր շատ հիմնախնդիրներ եւ դժվարություններ շատ հաճախ պայմանավորված եւ լուծելի են համակարգային փոփոխություններով:


11.03.2005
Հանդիպում խորհրդարանում
Մարտի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Բրիտանական խորհրդի Արեւելյան Եվրոպայի հարցերով տնօրեն Ռոբերտ Նեսսի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Բադդը:Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարաբնույթ հարցեր` մասնավորապես Հայաստանում եվրոպա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am