ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ Պերե Վիլանովա Թրիասին, Պիեր Գարոնին եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչներ Ալեքսեյ Գրոմովին եւ Վասիլ Վաշչանկային:
Արփինե Հովհաննիսյանը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումները: Տիկին Հովհաննիսյանը նշել է, որ օրինագիծը դրվել է հանրային քննարկման եւ ներկայումս գտնվում է լրամշակման փուլում:
Հանդիպման ավարտին Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին արդյունավետ փոխգործակցության համար: