National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
17.11.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
17.11.2017
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ
1 / 9

ՀՀ ԱԺ խմբակցությունները նոյեմբերի 17-ին հանդիպել են փորձագիտական առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ՝ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով: Պատվիրակության կազմում են Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ պրոֆեսոր Պերե Վիլանովա Թրիասը, Պիեր Գարոնը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչ Ալեքսեյ Գրոմովը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ փորձագետ Վասիլ Վաշչանկան:

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը եւ Անդրանիկ Կարապետյանը:

Աղվան Վարդանյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության ընդունումից հետո օրենսդրության համապատասխանեցման աշխատանքները՝ ընդգծելով Վենետիկի հանձնաժողովի հետ երկարատեւ արդյունավետ համագործակցությունը հատկապես սահմանադրական բարեփոխումների փուլում: Նա համոզմունք է հայտնել, որ Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական մասնակցությունն ու առաջարկները նպաստավոր կլինեն նաեւ սահմանադրական օրենքների փոփոխության հարցում:

Անդրադառնալով «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ նա ընդգծել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ծավալուն աշխատանք է կատարել եւ առաջիկայում այն խորհրդարանում կքննարկվի: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է օրենքի նախագծի որոշ կարեւորագույն դրույթների:

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետներին հետաքրքրել են մասնավորապես բողոքների ներկայացմանն առնչվող գործընթացների կատարելագործման, նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելման երաշխիքները:

Աղվան Վարդանյանը նշել է, որ վարչական ռեսուրսի չարաշահման խնդրի լուծմանն էր ուղղված նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքում պատժամիջոցների խստացումը, ինչպես նաեւ վարչական ռեսուրսի օգտագործման դեմ որոշակի մեխանիզմների ներդնումը: Խմբակցության քարտուղարի խոսքով՝ որքան էլ օրենսդրությունը կատարելագործվի, միեւնույնն է այս հարցում սողանցքներ կարող են մնալ, ուստի նա կարեւորել է քաղաքական ուժերի՝ վարչական ռեսուրսը չօգտագործելու կամքն ու ողջախոհությունը: Նշվել է, որ բողոքարկման ինստիտուտն Ընտրական օրենսգրքով բավականին կատարելագործվել է, կատարվել են շտկումներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծին առնչվող մի շարք հոդվածների եւ վիճահարույց կետերի:

Աղվան Վարդանյանի համոզմամբ՝ միջազգային փորձագետների առաջարկներն առավել ամբողջական կդարձնեն նախագիծը:

«Ելք» խմբակցությունը ներկայացրել է իր տեսակետը «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Գեւորգ Գորգիսյանն ընդգծել է, որ նախագիծը, նախ եւ առաջ, համապատասխանեցվում է ՀՀ Սահմանադրությանը: Պատգամավորն անդրադարձել է օրենքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների՝ ընդգծելով հստակեցման անհրաժեշտությունը: Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել էլեկտրոնային փոստով քվեարկելու, «ձեռնպահության» քարոզի հնարավորություններին:

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին հետաքրքրում էր, թե արդյոք նախատեսվում են հրապարակային, հանրային քննարկումներ օրենքի նախագծի վերաբերյալ: Արարատ Միրզոյանի խոսքով՝ հանրային քննարկումները միշտ էլ ողջունելի են, սակայն Հայաստանում ընտրական գործընթացների հանդեպ ձեւավորվել է հիասթափության մթնոլորտ, եւ վստահ չէ, որ հասարակությունը կմասնակցի քննարկումներին:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կարեւորել են նման ձեւաչափով քննարկումները:

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հետաքրքրվել են օրենքի նախագծի որոշ վիճահարույց դրույթներով:

«Շահագրգռված լինելով, որ ցանկացած ընտրություն եւ հանրաքվե անցկացվի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գերակայության սկզբունքներին համապատասխան, մենք փորձելու ենք քննարկված դրույթները տեղայնացնել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագծում: Բոլոր դեպքերում, ընտրական գործընթացները պետք է կազմակերպվեն եւ անցկացվեն ՀՀ Սահմանադրությանը համապատասխան»,- ասել է Վահե Էնֆիաջյանը:

«Ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրության կատարելագործումը մեզ համար սկզբունքային է: Ընտրական գործընթացը, այդ թվում եւ հանրաքվեն, պետք է կազմակերպվի եւ անցկացվի առավելապես հենվելով քաղաքական բաղադրիչի վրա այլ ոչ՝ ապաքաղաքական արժեքների, միջոցների ու մեթոդների»,- ասել է Գեւորգ Պետրոսյանը: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ խմբակցության անդամներ Հրայր Թովմասյանը, Հակոբ Հակոբյանը եւ Ռուստամ Մախմուդյանը հանդիպել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների եւ համատեղ աշխատանքի վերաբերյալ եւ իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել խմբակցության անդամներին: Հարցերը վերաբերել են հանրաքվեի կազմակերպմանը, քարոզչության եղանակներին, ստորագրությունների հավաքագրմանը եւ քաղաքացիների նախաձեռնությամբ իրականացվող հանրաքվեին:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հանգամանալից պատասխանել է հյուրերի հարցերին:

Պատասխանելով հանրաքվեի ընթացքում չլրացված թերթիկներին վերաբերող հարցին՝ Հրայր Թովմասյանը նշել է, որ նախընտրական քարոզչության ընթացքում քարոզվում է քվեարկել կողմ, դեմ, ձեռնպահ. քվեարկությունից հետո չլրացված թերթիկներն անվավեր են ճանաչվում: Առանձին կարգավորում ձեռնպահ քվեարկելու հետ կապված չկա:

Անդրադառնալով քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը օրենքի նախագծի քննարկմանը՝ պարոն Թովմասյանը նշել է, որ կկազմակերպվեն հանրային քննարկումներ, եւ ընդդիմադիր խմբակցությունները նույնպես կարող են հրավիրել խորհրդարանական լսումներ՝ քննարկելու նախագծի՝ իրենց համար վիճահարույց դրույթները: Ինչ վերաբերում է հանրաքվե անցկացնելու սահմանափակումներին՝ դրանք համապատասխանում են միջազգային ստանդարտներին:

Հանդիպման ավարտին խմբակցության անդամները շնորհակալություն են հայտնել Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին համագործակցության համար:

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչ Պիեր Գարոնը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովը դեկտեմբերյան նստաշրջանի ընթացքում կընդունի «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ վերջնական եզրակացությունը:


17.11.2017
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 17-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Հրանտ Մադաթյանի, Գեւորգ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի եւ Շաքե Իսայանի հեղինակած...

17.11.2017
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ Պերե Վիլանովա Թրիասին, Պիեր Գարոնին եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչներ Ալեքսեյ Գրոմովին եւ Վասիլ Վաշչանկային: Արփինե Հովհաննիսյանը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով արդյուն...

17.11.2017
Բաց դաս խորհրդարանում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 17-ին խորհրդարան են այցելել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները։ Ապագա իրավաբանները հետեւել են ԱԺ հերթական նիստի աշխատանքներին, շրջել խորհրդարանում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին։ Այնուհետեւ նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ պետական-...

17.11.2017
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Մինչ օրենսդրական աշխատանքն սկսելը՝ պատգամավորները ողջունել են ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին եւ դասախոսներին: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ շարունակել է քննար...

17.11.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Միջերկրածովյան եւ Մերձավոր Արեւելքի հատուկ խմբի սեմինարին մասնակցելու համար 2017 թվականի նոյեմբերի 22-26-ը ներառյալ Հռոմ (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվի ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS