National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.4.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.04.2013
Հանդիպումներ ԱԺ մշտական հանձնաժողովներում
1 / 2

Ապրիլի 16-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը հանդիպեցին «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավար եւ ավագանու անդամ կանանց հետ:

«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» ղեկավար Ջեմմա Հասրաթյանը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի աջակցությամբ հանրապետության մարզերում իրականացվում են ծրագրեր, որոնք նպատակ ունեն աջակցել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության մեծացմանն ու զարգացմանը եւ կանանց ներուժի օգտագործմանը: Նրա խոսքով՝ թեեւ այս տարի 2 տոկոսով ավելացել է կանանց թիվը տեղական ինքնակառավարման մարմիններում, սակայն Հայաստանը պարտավորություն է ստանձնել՝ մինչեւ 2018 թվականը կանանց թիվը ավագանիների ղեկավարների կազմում հասցնելու մինչեւ 10 տոկոսի:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաեւ համայնքային այլ խնդիրների եւ հարցերի, ներկայացրին դրանց լուծման իրենց առաջարկները: Որպես խնդիրների լուծման նախապայման կանայք օրենսդիրներին առաջարկում են մեծացնել կանանց ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ բարձրացնել ավագանիների գործունեության թափանցիկությունն ու անկախությունը:

Հանձնաժողովի նախագահը եւ փոխնախագահը պատրաստակամություն հայտնեցին քննարկել առաջարկները եւ հնարավորության սահմաններում նպաստել հարցերի կարգավորմանը՝ խուսափելով արհեստական միջամտություններից: Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածության խնդրին, Ստեփան Մարգարյանը եւ Արաիկ Հովհաննիսյանը կարեւորեցին հասարակության մեջ տիրող կարծրատիպերի վերացումն ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի լուսաբանման ավելացումը, երկու սեռերի ներկայացուցիչների համար հավասար մրցակցային պայմանների ապահովումը:

Նույն օրը «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավար եւ ավագանու անդամ կանանց հանդիպեց նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

Կանանց խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրեց հանձնաժողովի գործունեության ոլորտները՝ մասնավորապես անդրադառնալով կանանց իրավունքների վերաբերյալ հարցերին:

Համայնքների ավագանիների կին անդամներն անդրադարձան համայնքներում առկա բազմազան խնդիրներին, ծանոթացան միմյանց հոգսերին եւ ձեռքբերումներին, ներկայացրեցին առաջարկներ, որոնց հիման վրա, ինչպես նշեց տիկին Վարդանյանը, կմշակվեն օրենսդրական նախագծեր:


16.04.2013
Խորհրդարանական լսումներ՝ «Ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացը» թեմայով
ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 16-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ պատգամավորների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկելու ծրագրային բյուջետավորման ներդրման գո...

16.04.2013
«Անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինար Ազգային ժողովում
Ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց «Անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինարը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, միջազգային փորձագետներ, անվտանգության մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ պաշտպ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am