ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովին:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր խորին ցավակցությունը «Բուլգարիա» ջերմանավի խորտակման կապակցությամբ, որը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ:
Հայտնում եմ մեր վշտակցությունը եւ զորակցությունը Ձեզ եւ Պետական Դումայի պատգամավորներին, զոհվածների եւ անհայտ կորածների հարազատներին ու բարեկամներին»: