Շարունակելով ձեւավորված նոր ավանդույթը` հունիսի 1-ին Ազգային ժողովի զբոսայգում կրկին բացվեցին դարպասները:
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի խորհրդարանի տարածքում կազմակերպվել էր ուրախ միջոցառում փոքրիկների համար:
«Ամեն ինչ փոքրիկների համար» կարգախոսի ներքո անցկացվող միջոցառման ընթացքում Ազգային ժողովը պատրաստել էր բազմաթիվ անակնկալներ: Տեղի ունենցավ տոնական համերգ, որի ընթացքում ելույթ ունեցան հայկական էստրադայի սիրված երգիչները: