National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
01.06.2009
Բուլղարական պատվիրակությունը խորհրդարանում

Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Իվան Տոկաջիեւի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է այցելել  Հայաստանում Բուլղարիայի մշակույթի տարվա առիթով: Հանդիպմանը ներկա  էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 Ողջունելով հյուրերին` Արտակ Դավթյանը բարձր գնահատեց հայ-բուլղարական դարավոր հարաբերությունները եւ նշեց, որ բուլղարական մշակույթի տարվա շրջանակներում նախատեսված բազմաբովանդակ միջոցառումները առավել կսերտացնեն երկու ժողովուրդներին եւ կնպաստեն հարաբերությունների հետագա  զարգացմանը:

Իր խոսքում Բուլղարիայի մշակույթի նախարարի տեղակալ Իվան Տոկաջիեւը տեղեկացրեց, որ հաջորդ տարի Բուլղարիայում նախատեսվում է անցկացնել հայկական մշակույթի տարի եւ այդ նպատակով արդեն մշակվում են բազմապիսի ծրագրեր: Պարոն Տոկաջիեւը բարձր գնահատելով  երկու ժողովուրդների պատմական հարաբերությունները, հույս հայտնեց, որ մշակութային փոխշփումներն  առավել կխորացնեն կապերը:

 ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը պարոն Տոկաջիեւին առաջարկեց աջակցել, որպեսզի Հայաստան վերադարձվեն 1937-44 թվականներին Պլովդիվում Գարեգին Նժդեհի եւ հայ համայնքի կողմից հրատարակված «Ռազմիկ» պարբերականի 187 օրինակները, որոնցում լուսաբանվել է տեղի հայ համայնքի գործունեությունը : Պարոն Տոկաջիեւը խոստացավ անել հնարավորը եւ կարգավորել պատմական արժեք ունեցող պարբերականի վերադարձը Հայաստան:
 


          


01.06.2009
Հունիսի 1-ը` բաց դռների օր Ազգային ժողովի զբոսայգում
Շարունակելով ձեւավորված նոր ավանդույթը` հունիսի 1-ին  Ազգային ժողովի զբոսայգում կրկին բացվեցին դարպասները: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի խորհրդարանի տարածքում կազմակերպվել էր ուրախ միջոցառում փոքրիկների համար:«Ամեն ինչ փոքրիկների համար» կարգախ...

01.06.2009
Խորհրդարանական հանձնաժողովներում շարունակվում են 2008 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները
Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «2008 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը` իշխանության պետական եւ դատական մարմինների ֆինանսավորման կտրվածքով: ՀՀ ‎ֆինանսների փոխ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am