Հունիսի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակցեցին արցախցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների ղեկավարները միացան
արվեստասեր հանրությանը, որը խմբվել էր Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում: Այնուհետեւ Հայաստանի եւ Արցախի Նկարիչների միությունների նախագահների ուղեկցությամբ Հ.Աբրահամյանն ու Ա.Ղուլյանն անցան ցուցասրահ եւ դիտեցին նկարները:
Ցուցահանդեսի այցելության ընթացքում Հ.Աբրահամյանին եւ Ա.Ղուլյանին ընկերակցեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: