National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.06.2009
Քննարկվեցին դեռահասների եւ երիտասարդների վերարտադրողական առողջության պահպանման հիմնախնդիրները

Հունիսի 16-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Լեւոն Կիլիկեցի» սրահում  տեղի ունեցան ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումներ` նվիրված Հայաստանում դեռահասների եւ երիտասարդների վերարտադրողական առողջության պահպանման հիմնախնդիրներին:

Խորհրդարանական լսումներին մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, առողջապահության, կրթության ոլորտի մասնագետներ, հասարակական, միջազգային եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլք:

Բացելով խորհրդարանական լսումները` ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ լսումները նպատակ ունեն վեր հանել Հայաստանում դեռահասների եւ երիտասարդների վերարտադրողական առողջության պահպանման բնագավառում առկա թերությունները եւ մշակել միջոցառումներ` ուղղված օրենսդրության կատարելագործմանը, միջգերատեսչական համագործակցության խթանմանը, դեռահասների եւ երիտասարդների առողջ ապրելակերպի ռազմավարության իրականացմանը։ Ըստ Արա Բաբլոյանի` ՄԱԿ  Հազարամյակի հռչակագրով սահմանված «Հազարամյակի  մարտահրավեր» ծրագրի 8 նպատակներից 3-ը առնչվում են վերարտադրողական եւ սեռական առողջությանը: Նշվեց, որ միանալով Հազարամյակի հռչակագրին` Հայաստանը պարտավորություն է ստանձնել եւ իր առջեւ նպատակ է դրել իջեցնել մանկական եւ մայրական մահացությունների թիվը, կանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը: ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ լսումների ընթացքում հնարավոր կլինի բարձրացված խնդրի շուրջ գտնել ճիշտ լուծումներ եւ մոտեցումներ, որոնց կարիքն ունեն երիտասարդները:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը ՀՀ  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ իր անունից ողջունեց կազմակերպված խորհրդարանական լսումները եւ նշեց, որ Հայաստանում դեռահասների եւ երիտասարդների վերարտադրողական առողջության հիմնախնդիրներն առաջին անգամ չէ, որ դառնում են Հայաստանի օրենսդիր մարմնի քննարկման առարկա: Ըստ տիկին Պետրոսյանի` երեխաները եւ դեռահասները հանդիսանում են հասարակության զարգացման հիմքը: ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ Հայաստանում դեռահասների եւ երիտասարդների վերարտադրողական առողջության հիմնախնդիրները արտացոլված են թե միջազգային եւ թե հայաստանյան մի շարք փաստաթղթերում. Հայաստանի մանկան առողջության պահպանման 2003-2015թթ. ռազմավարության մեջ, վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագրում եւ այլն: Արեւիկ  Պետրոսյանը  ակնկալում է, որ լսումների ընթացքում հնարավոր կլինի վեր հանել դեռահասների եւ երիտասարդների վերարտադրողական առողջության ապահովման վիճակին, առկա օրենսդրական եւ գործնական հիմնախնդիրներին, հանրակրթական դպրոցներում վերարտադրողական առողջության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր:

Հիմնական զեկույցում ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը, ներկայացնելով դեռահասների եւ երիտասարդների վերարտադրողական առողջության իրավիճակը, բուժօգնության կազմակերպումը, խոչընդոտները, հնարավորությունները եւ հետագա քայլերը, գոհունակությամբ փաստեց այն հանգամանքը, որ երիտասարդներին եւ դեռահասներին վերարտադրողական առողջության ծառայություն մատուցող բուժհաստատությունները Հայաստանում շատ են: Ըստ նրա` Հայաստանը այն հանրապետություններից է, որը յուրաքանչյուր գյուղում ունի բուժաշխատող, կանանց կոնսուլտացիաներ եւ կաբինետներ, ստացիոնար բուժհաստատություններ: Տիկին Ավագյանը տեղեկացրեց, որ Երեւանում ՄԱԿ-ի բնակչության  հիմնադրամի աջակցությամբ բացվել են եւ գործում են դեռահասներին եւ երիտասարդներին վերարտադրողական առողջության ծառայություն մատուցող 11 բուժհիմնարկներ, մարզերում` 21: Ըստ Գայանե Ավագյանի` ժողովրդագրական միտումների առումով ցուցանիշները գոհացուցիչ են: Խոսելով վիճակագրական տվյալներից` զեկուցողը տեղեկացրեց, որ Հայաստանում դեռահասների ծննդաբերությունների թիվը եւ պտղաբերությունը 10 անգամ գերազանցում են եվրոպական երկրների ցուցունիշներին: Նա դրական գնահատեց դեռահասների շրջանում պտղաբերության տարիքային գործակցի անկման միտումները: Տիկին Ավագյանը կարեւորեց ծննդաբերության պետական  հավաստագրի ներդրման գործընթացը: Ըստ վիճակագրական տվյալների` երեխաների ծնունդները աճման միտում ունեն, իսկ հղիության արհեստական ընդհատումները` նվազման:

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը անդրադարձավ հանրակրթական դպրոցում «Առողջ ապրելակերպի» կրթության իրականացմանը: Անահիտ Մուրադյանը նշեց, որ «Առողջ ապրելակերպ» դասընթացի ուսումնասիրության համար 8-րդ եւ 9-րդ դասարաններում տարեկան տրամադրվում է 14-ական դասաժամ, որը գոյանում է տվյալ ուսումնական բնագավառի «Ֆիզկուլտուրա» եւ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկանների դասաժամերից: Տեղեկացվեց, որ «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդվում է 2009 թ. փետրվարի 16-ից մինչեւ մարտի 22-ը: Անահիտ Մուրադյանը նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՈ-ի Մոսկվայի գրասենյակի աջակցությամբ 2008-2009 ուսումնական տարում «Առողջ ապրելակերպ» դասընթացը հանրակրթական դպորցներում ներդնելու նպատակով վերապատրաստվել են 24 մանկավարժներ:

Լսումների ընթացքում ելույթ ունեցան ոլորտի պատասխանատու կազմակերպությունների   ներկայացուցիչներ։ ՄԱԿ-ի Հարավային Կովկասում երիտասարդների վերարտադրողական  առողջության նախաձեռնության համակարգող Արսեն Մկրտչյանը իր ելույթում նշեց, որ սեռական եւ վերարատադողական առողջության բարյացակամ կենտրոննները կարողանում են երիտասարներին ապահովել առաջնային ծառայությունների պատշաճ որակ եւ հասանելիություն: Ըստ նրա` ԵԲԿ-ների աշխատանքին խոչընդոտող գործոններն են` մասնագետներով ոչ բավարար հագեցվածությունը, բարյացակամ ծառայություններ մատուցելու անբավարար գիտելիքը եւ հմտությունները:

Քննարկվող հարցի վերաբերյալ  հնչեցին նաեւ այլ ելույթներ:

«Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի դեռահասների առողջության մասնագետ Մարինա Մելքումովան նշեց, որ ըստ ԱՀԿ-ի` մեծահասակների հիվանդությունների 60% սկիզբ են առնում դեռահասության շրջանում:

Լսումներին մասնակցեցին նաեւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք իրենց բարձրացրած հարցերով եւ հիմնախնդիրներով ամբողջական դարձրեցին լումները:

Քննարկվող հարցի շուրջ  իրենց մոտեցումները ներկայացրեցին ԱԺ սոցիալական հարցերի եւ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Հակոբ Հակոբյանը եւ Արտակ Դավթյանը:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը ամփոփիչ ելույթում շնորհակալություն հայտնեց մասնակիցներին շահագրգիռ քննարկումների համար, խնդրեց քննարկվող հարցի վերաբերյալ  դիտողություններն ու առաջարկները գրավոր ներկայացնել հանձնաժողով` հույս հայտնելով, որ դրանք կքննարկվեն եւ հաշվի կառնվեն օրենսդրական փոփոխության մշակման ժամանակ:


 


16.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Բարձր եմ գնահատում համաներում հայտարարելու մասին Նախագահ Սարգսյանի մարդասիրական քայլը»
Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին:Ողջունելով հյուրերին` պրն. Աբրահամյանը տեղեկացրեց նրանց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դիմե...

16.06.2009
Հովիկ Աբրահամյանը եւ Աշոտ Ղուլյանը մասնակցեցին արցախցի նկարիչների ցուցահանդեսի բացմանը
Հունիսի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակցեցին արցախցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների ղեկավարները միացան արվեստասեր հանրութ...

16.06.2009
Ազգային ժողովի նախագահը մասնակցեց ՀՊՏՀ շրջանավարտներին ավարտական դիպլոմներ հանձնելու հանդիսությանը
Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ, այս բուհի շրջանավարտ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշ...

16.06.2009
ԱԺ նախագահի տեղակալը հանդիպեց ՌԴ Նախագահի ներկայացուցչի հետ
Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ  Սամվել Նիկոյանը հանդիպեց Ռուսատանի Դաշնության նախագահի`  արտասահմանյան երկրների հետ միջտարածքային եւ մշակութային կապերի վարչության պետ Սերգեյ Վինոկուրովի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: Սե...

16.06.2009
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հանդիպումները խորհրդարանում
Եռօրյա այցով Հայաստանում  գտնվող  ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ  Ժորժ Կոլոմբիեն հունիսի 16-ին Ազգային ժողովում հանդիպեցին ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ:  Համազեկուցողները նշեցին, որ երկօրյա այցի նպատակն  է  ԵԽԽՎ հ...

16.06.2009
Հունիսի 19-ին, ժամը 12.00-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  ստորագրել է  որոշում, ըստ որի`  ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ 2009թ. հունիսի 19-ին, ժամը 12.00-ին  կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան: Օրակարգում ընդգրկված է ՀՀ Նախագահի առաջարկությունը համաներում հայտարարե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am