Հունիսի 9-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասիմո Լավեցո
Կասինելիին` Երեւանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դեսպան Լավեցո Կասինելիին անցած տարիների սերտ համագործակցության համար: Հ. Աբրահամյանը բարձր գնահատեց դեսպանի աշխատանքը եւ շեշտեց, որ նա իր ուրույն ներդրումը կատարեց երկկողմ հարաբերությունները զարգացնելու գործում:
Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ հետագայում եւս հայ-իտալական համագործակցությունը կշարունակի վերընթաց զարգանալ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում: Այդ համատեքստում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ անդրադարձան առկա ներդրումային ծրագրերին:
Ամփոփելով զրույցը` Հ.Աբրահամյանը հաջողություններ մաղթեց դեսպան Լավեցո Կասինելիին իր ձեռնարկումներում եւ հույս հայտնեց, որ բարեկամական կապը մեր երկրի հետ նա կշարունակի Երեւանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո եւս: