Հունիսի 2-ին Արմեն Ռուստամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ` օրակարգում ունենալով մեկ հարց:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց 2009 թ. մայիսի 20-ին ստորագրված ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀՀ պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Նշվեց, որ համաձայնագրի նպատակն է Հայաստանին տրամադրել պետական վարկ` 500 մլն ԱՄՆ դոլարի չափով: Համաձայնագրում ներկայացված են վարկի օգտագործման համար վճարվող տոկոսների չափը, փոխանցման ընթացակարգը եւ ժամկետները:
Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը: