National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.10.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.10.2008
Հայաստանում կբացվի Գերմանական համալսարան
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 30- ին  ընդունեց  Հայաստանում բացվելիք` Գերմանական համալսարանի հիմնադիր Պաուլ Իմհոֆին,  համալսարանի տնօրենների խորհրդի հիմնադիր նախագահ Էդուարդ Սարոյանին եւ արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանին, որ ստանձնելու է Գերմանական համալսարանի ռեկտորի պարտականությունները:

Ողջունելով Հայաստանում եւս մեկ եվրոպական կրթական կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը` խորհրդարանական հանձնաժողովի նախագահը  համալսարանի ստեղծմանն ու  արդյունավետ գործունեությանն աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Գերմանացի հիմնադիրը` Պաուլ Իմհոֆը, զրույցի ընթացքում տեղեկացրեց, որ Հայաստանի մասին  տեղեկություններ լսել է դեռեւս իր պապից, եւ մեր երկիրը հետաքրքրություն է առաջացրել թե իր եւ թե իր երեսուն գործընկերների` Գերմանիայի հայտնի համալսարանների պրոֆեսորների եւ դոցենտների մոտ, ովքեր դասախոսելու են համալսարանում: Նրանց նախաձեռնությամբ է մշակվել համալսարան բացելու եւ ֆինանսավորելու ծրագիրը: Ինչպես նկատեց  Էդուարդ Սարոյանը, մեր երկրում սովորաբար կրթական հաստատություններ բացվում են միջպետական հարաբերությունների հիման վրա, մինչդեռ այս դեպքում նախաձեռնությունը մասնավոր է:  Հյուրերը   տեղեկացրին, որ իրենք նախատեսում են համալսարանում միայն մագիստրատուրական կրթություն կազմակերպել,  նաեւ ծավալել գիտահետազոտական գործունեություն` օգտագործելով հայ գիտնականների ներուժը: Արմեն Աշոտյանը,  հավանություն տալով  մագիստրոսներ պատրաստելու ծրագրին, նկատեց Հայաստանում հեռավար կրթական համակարգին անհրաժեշտ ուշադրություն չդարձնելու բացը:  Հյուրերը նշեցին, որ իրենց ծրագրերում տեղ է զբաղեցնում  լայն տարածում գտած` «e-learning» ինտերնետային կրթության համակարգը: Նոր բացվելիք համալսարանն այժմ սպասում է գործունեության իրավունք  ստանալուն, նախատեսվում է  փետրվարից սկսել կրթական ծրագրերը:  Պրն. Իմհոֆը  նշեց, որ իրենց համալսարանի ուսանողները առնվազն 1-2 կիսամյակ Գերմանիայի համալսարաններում կրթություն ստանալու հնարավորություն են ունենալու:
 
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ` եվրոպական կրթական հաստատությունների մուտքը Հայաստան  ակնհայտորեն կբարելավի մեր կրթական համակարգը` նպաստելով թե գիտության, թե տնտեսության տարբեր ճյուղերի, թե այլ ոլորտների զարգացմանը, եվրոպական չափանիշների  ներդրմանը մեր երկրում: Նա նախաձեռնության հեղինակին շնորհակալություն հայտնեց հատկապես  Հայաստանը գերմանական կրթության տարածման գոտի ընտրելու համար:

30.10.2008
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվում են բյուջետային քննարկումները
Հոկտեմբերի 30-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովներում շարունակվեցին բյուջետային քննարկումները:ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին «2009 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով մար...

30.10.2008
Վիետնամի խորհրդարանի նախագահի շնորհավորանքը ԱԺ նախագահին
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նգուեն Ֆու Չոնգը շնորհավորական ուղերձ է հղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` իր եւ խորհրդարանի անունից մաղթելով հաջողություններ բարձր պաշտոնում: Պարոն Նգուեն Ֆու Չոնգը հույս է հայտնել, որ ավանդական բարեկամա...

30.10.2008
Ազգային ժողովը հասարակության հետ առավել ակտիվ համագործակցության անհրաժեշտություն է տեսնում
Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպեց ՀՀ-ում գրանցված 71 հասարակական կազմակերպությունների եւ միությունների ինքնակազմակերպված «Հանրային ցանց»-ի ներկայացուցիչների հետ:Պարոն Աշոտյանը ողջ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am