National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.10.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.10.2008
Հանձնաժողովը լսեց «Ա1+»-ի օպերատորին

Հոկտեմբերի 21-ին Սամվել Նիկոյանի նախագահությամբ տեղի ունեցավ 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը դիմել էր դատախազություն, պարզելու ոստիկանության եւ ոստիկանության զորքերի վիրավորվածների շարքում կա՞ն հրազենից վիրավորված անձինք: Դատախազության պատասխանում նշվել է, որ կա պայթյունաբեկորային վնասվածք ստացած միայն մեկ զինծառայող, իսկ հրազենային վնասվածք ստացած զինծառայող չկա: 

Այնուհետեւ հանձնաժողովը լսեց «Ա1+»-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանի պարզաբանումները մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում իր նկարահանած տեսանյութի վերաբերյալ: Հովսեփ Հովսեփյանը նշեց, որ դեպքի օրը, ժամը 17-ից աշխատել է Գրիգոր Լուսավորիչ եւ Պարոնյան փողոցների խաչմերուկում: Ժամը 22-ի շրջանում լսել է  կրակոցներ, ասֆալտի վրա նկատել է արյան հետքեր եւ 22.20-ի հատվածում  նկարահանել է այն կադրերը, որտեղ երեւում են ոսկրային բեկորները եւ լերդացած արյան հետքը. արյան մեջ լեզու ինքը չի նկատել: Նրա խոսքով, տարածքում գտնվող բազմաթիվ մարդկանց նա չի նկարահանել: Ժամը 23-ի կողմերը Հովսեփ Հովսեփյանը վերադարձել է խմբագրություն եւ տեսաժապավենը հանձնել  «Մելտեքս» ՍՊԸ-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանին:

Մեսրոպ Մովսիսյանը նշեց, որ մարտի 1-ի երեկոյան մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների նկարահանումը  Հովսեփ Հովսեփյանի պրակտիկ աշխատանքի առաջին փորձն է եղել: Տեսանյութի ոչ լիարժեքությունը պարոն Մովսիսյանը բացատրեց օպերատորի անփորձությամբ: Նա պնդեց, որ ներկայացված տեսանյութը մոնտաժված չէ եւ հանձնաժողովին հանձնեց տեսաերիզի չմշակված, ամբողջական տարբերակը:

Ժամանակավոր հանձնաժողովի փորձագետները ներկայացրեցին առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի եզրակացությունները: Առաջին փաստաթղթում նշված է, որ լուսանկարների վրա, որոնք հանվել են ներկայացված տեսաերիզից, պատկերված են օբյեկտներ, որոնք հիմնականում մեկնաբանության ենթակա չեն` անորակ լինելու պատճառով:  Լուսանկարում պատկերված լեզուն ավելի մոտ է եղջերավոր կենդանու լեզվի, իսկ հաշվի առնելով լուսանկարում առկա ծնոտի վրա եղած ատամների ծամիչ մակերեսին նկատվող բլրակների առկայությունը եւ միմյանցից սահմանազատող ուղղահայաց ակոսները, այն նմանվում է  խոզի սեղան ատամների:  Եզրակացության մեջ նշված է նաեւ, որ փորձաքննության ենթարկված վիրավորված անձանց եւ դիակների  նման հյուսվածքային եւ ոսկրային արատներ չեն հայտնաբերվել:

Մյուս եզրակացությունը վերաբերում էր տեսանյութում առկա` Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Գեւորգ Թեւանյան վրաերթի  դրվագին: Փաստաթղթում նշված է, որ Թեւանյանի մարմնական վնասվածքներն առաջացել են բութ եւ կոշտ  առարկաների ներգործության հետեւանքով եւ  կարող էին առաջանալ շարժվող տրանսպորտային միջոցի արտացցված մակերեսների ներգործությունների հետեւանքով: 

Հանձնաժողովը լսեց նաեւ լրագրող Ծովինար Նազարյանին, ով որպես ականատես ներկայացրեց իր դիտարկումները: 
              
Հանձնաժողովի անդամները նշեցին, որ իրենք ակնկալում են դեպքերի այլ ականատեսների աջակցությունը տեղեկատվության տրամադրման հարցում եւ անհրաժեշտության դեպքում երաշխավորում  գաղտնիությունը: Նրանք ակնկալում են նաեւ զոհվածների հարազատների աջակցությունը:
 


21.10.2008
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետն առաջարկվում է երկարացնել չորս ամսով
Հոկտեմբերի 21-ին խորհրդարանն աշխատանքն սկսեց` շարունակելով նախորդ օրն սկսված «2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբ...

21.10.2008
«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներն Ազգային ժողովում
Հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողով էին այցելել «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները, նրանց ուղեկցում էին կրթահամալիրի տնօրեն, փոխգնդապետ Էդգար Միքայելյանը եւ մանկավարժները:Կրթահամալիրը նպատակ ունի կազմակերպել եւ իրականացնել  պետական կրթական չափորոշիչներին համապատասխան հիմնական ընդհանուր, միջին եւ ռազ...

21.10.2008
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն Ազգային ժողովում
Հոկտեմբերի 21-ին Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը:Հանդիպմանը քննարկվեցին ՆԱՏ...

21.10.2008
Ուկրաինայի դեսպանն Ազգային ժողովում
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոյին:Պարոն Բոժկոն Աժ նախագահին փոխանցելով Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Արսենի Յացենյուկի շնորհավորական ուղերձը, դեսպանատան անունից էլ հաջողության բարեմաղթանքներ ուղղեց պարոն Աբրահամյանին` նշե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am