National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.10.2008
ԳԴՀ դեսպանն Ազգային ժողովում

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Անդրեա Վիկտորինին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կարեւորելով հայ-գերմանական միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը, նշեց, որ նոյեմբերին ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա: ԱԺ նախագահի գնահատականով` այցը կնպաստի երկու խորհրդարանների միջեւ հարաբերությունների խորացմանը: Խորհրդարանի նախագահը կարեւորեց երկու երկրների քաղաքական, տնտեսական, գիտամշակութային կապերի զարգացումը, որի բոլոր հնարավորությունները կան:

Հայաստանում ԳԴՀ դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորեց ԱԺ նախագահին` ընդգծելով, որ նախորդ պաշտոններում աշխատելիս նրա հետ բազում հանդիպումներ է ունեցել եւ վստահ է, որ այս աշխատանքում էլ հաջողությունը նրան կուղեկցի: Տիկին Վիկտորինը եւս կարեւորեց ԱԺ  պատվիրակության այցը ԳԴՀ, որտեղ ԱԺ պատգամավորները հնարավորություն կունենան ծանոթանալ ոչ միայն Բունդեստագի աշխատանքին, այլեւ Բրանդենբուրգի երկրամասի օրինակով կծանոթանան երկրի դաշնային կառավարման համակարգին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը JTZ ծրագրի շրջանակներում տեղական ինքնակառավարման մարմինների տեխնիկական աջակցությունը կարեւորելով` նշեց, որ գերմանական փորձը միշտ շատ հետաքրքիր է եղել եւ օգտագործվել է Հայաստանում` առանձնացվեց վարչական մեթոդներով համայնքների խոշորացումը, որը մեծ դեր է ունեցել կառավարման ոլորտում: Արձանագրելով Եվրամիության եւ ԳԴՀ-ի աճող հետաքրքրությունը տարածաշրջանի երկրներով եւ նկատի ունենալով, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է, ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանն ակնկալում է ԳԴՀ-ի աջակցությունը եվրոպական կառույցներին ինտեգրվելու գործընթացում: Գերմանիայի հետ քաղաքական երկխոսությունը կարեւորվեց եւ երկկողմ հարաբերությունների մակարդակով, եւ եվրաատլանտյան համագործակցության զարգացման համատեքստում: ԱԺ նախագահն անդրադարձավ ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջադարձային կետերին` 2004 թ. Հարավային Կովկասի երկրների ընդգրկմանը Եվրոպական հարեւանության քաղաքականության մեջ, որտեղ երմանիան մեծ դեր է խաղացել, եւ Երեւանում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության բացմանը: Իբրեւ եվրաինտեգրման քաղաքականության ուղղությամբ կարեւոր քայլ` առանձնացվեց 2006-ի նոյեմբերի 14-ին ԵՄ-Հայաստան. գործողությունների ծրագրի ընդունումը` նշվեց, որ Հայաստանը ցանկանում է հնարավորինս արդյունավետ իրականացնել այդ ծրագիրը, եւ Գերմանիան կարող է մեծ ավանդ ունենալ ծրագրի կատարման գործում: Նշվեց նաեւ, որ գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում 2007-ի հունիսի 1-ից Հայաստանին հնարավորություն է ընձեռվել միանալ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության շրջանակներում ԵՄ հայտարարություններին ու դիրքորոշումներին: Հայաստանը ողջունում է Եվրոպական հարեւանության քաղաքականության ամրապնդման մասին 2006-ի դեկտեմբերի 4-ին հրապարակված Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրությունը, որով նախատեսվում է Հայաստանի հետ խորացնել տնտեսական, առեւտրական, քաղաքական հարաբերությունները եւ ֆինանսական  աջակցությունը: ԱԺ նախագահը կարեւորեց, որ Գերմանիան շեշտը դնում է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության ինտենսիվացման վրա:
 
Պարոն Աբրահամյանն անդրադարձավ նաեւ Ազգային ժողովում անելիքներին` նշելով, որ խորհրդարանը մեծ դերակատարություն պետք է ունենա երկրի քաղաքական կյանքում` դառնալով առողջ, կառուցողական քննադատության հարթակ բոլոր քաղաքական ուժերի համար: Կարեւորվեց նաեւ խորհրդարանի վերահսկողական գործառույթի իրականացումը կառավարության բոլոր ծրագրերի, հատկապես բյուջեի հավաքագրման եւ արդյունավետ ծախսերի նկատմամբ:

ԳԴՀ դեսպան Անդրեա Վիկտորինը հաջողություններ մաղթելով ԱԺ նախագահին կարեւորագույն խնդիրների իրականացման մեջ` հաստատեց, որ Գերմանիան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ եւ ուզում է Հայաստանը տեսնել կայուն զարգացող, ժողովրդավարական արժեքներ դավանող իրավական պետություն` եւ պատրաստ է աջակցել այդ ճանապարհին առաջացող խնդիրների լուծմանը: Դեսպանն անդրադարձավ խորհրդարանում ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքին` կարեւորելով աշխատանքի հրապարակային ու թափանցիկ բնույթը եւ հասարակության վստահության վերականգնումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ Բունդեստագի միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրի շրջանակներում բուհերի հայ շրջանավարտների ընդգրկման հարցը, ինչպես նաեւ պայմանավորվածություն ձեռքբերվեց հետագա հանդիպումներում առավել մանրամասն անդրադառնալ համագործակցության զարգացման հարցերին: 



14.10.2008
Նոր շնորհավորանքներ ԱԺ նախագահին
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ այլ երկրների խորհրդարանների նախագահներից:  Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Լյուսիեն Վեյլերը, շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ երկու խորհրդարա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am