National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.10.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.10.2008
Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներն Ազգային ժողովում

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Շվեյցարական Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամներին`  համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դե Բյումանի  գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Շվեյցարիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգը:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունելով շվեյցարացի գործընկերներին` վստահություն հայտնեց, որ նրանց այցը կնպաստի երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, ինչն էլ իր հերթին բարերար ազդեցություն կունենա միջպետական կապերի   զարգացման վրա` առեւտրատնտեսական, գիտամշակութային, առողջապահության ու այլ ոլորտներում: Պարոն Աբրահամյանը խորհրդարանի անունից երախտագիտություն հայտնեց շվեյցարացի պատգամավորներին հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունմանն ակտիվ աջակցելու համար:  Աժ նախագահը վստահեցրեց, որ հետայսու հաճախակի կդառնան փոխայցելություններն ու կարեւորելով բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը` իր աջակցությունը հայտնեց նրանց գործունեությանը: 
Շվեյցարական Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահ Դոմինիկ դե Բյումանը խորհրդանշական որակեց հանդիպումը` շեշտելով, որ ժողովրդավարական պետություններում խորհրդարանները շատ մեծ դեր ունեն` որպես գաղափարների գեներատոր: Նա պատվիրակության բոլոր անդամների անունից շնորհավորեց Հովիկ Աբրահամյանին` Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Անդրադառնալով հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին` պարոն Բյումանը հիշեցրեց, որ նախաձեռնողը եղել է Ժան Կլոդ Վոդրեն, ում մահից հետո ինքն է հանձն առել օրինագծի ներկայացման ու ընդունման գործընթացի շարունակումը: Շվեյցարիայի Ազգային խորհրդում Հայաստանի ԱԺ-ի հետ բարեկամության խմբի ստեղծմանն անդրադառնալով` պարոն Բյումանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի սերտացումը, տնտեսական ու գիտամշակութային կապերի հաստատումը: Բարեկամության խմբի անդամ, Ազգային խորհրդի նախկին նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստը ներկայացնելով շվեյցարական կառավարման ու խորհրդարանական համակարգը` գոհունակություն հայտնեց կրկին Հայաստանում լինելու համար եւ երկրորդեց Աժ նախագահի հրավերը Շվեյցարիա` տեղում ծանոթանալու շվեյցարական փորձին ու համագործակցությունը խորացնելու ակնկալիքով: 

Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորների խնդրանքով Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկություններ հաղորդեց  Ազգային ժողովի,  պետական կառավարման համակարգի, ներքաղաքական  խնդիրների վերաբերյալ:

Ազգային ժողովի Հայաստան-Շվեյցարիա բարեկամության պատգամավորական խմբի անդամները  եւս հանդիպեցին  Շվեյցարական Համադաշնության Դաշնային ժողովի համանուն բարեկամության խմբի ներկայացուցիչների հետ: Հայաստանի խորհրդարանում բարեկամության խումբը ղեկավարում է Արա Բաբլոյանը, իսկ Շվեյցարիայում համանախագահում են Ազգային խորհրդի պատգամավորներ Ուելի Լոյենբերգերը եւ Դոմինիկ Դը Բյումանը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչներ, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգը:

Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, ընդգծեց երկու ժողովուրդների բարեկամությունը եւ արդեն քսանամյա  համագործակցությունը: Պրն. Բաբլոյանը բարձր գնահատեց հայոց ցեղասպանությունը ճանաչելու Շվեյցարիայի կամքը:  Բարեկամության խմբի ղեկավարն ակնկալում է շվեյցարացիներից թե բարեկամություն եւ թե համագործակցություն` տարբեր ոլորտներում: Առաջին հերթին, ըստ բանախոսի, քաղաքականության ոլորտում, որն էլ իր հերթին ամրապնդված կլինի տնտեսական, մշակությաին, հումանիտար   ծրագրերով: Արա Բաբլոյանը շվեյցարական փորձի օգտակարությունը տեսնում է հատկապես բանկային, ապահովագրության, կրթության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտներում: Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական  բարեկամության խմբի համանախագահ Ուելի Լոյենբերգերը զրույցի ընթացքում նշեց, որ իրենց այցն ունի ճանաչողական բնույթ եւ նպատակ ունի փոխգործակցությունը զարգացնել հնարավոր բոլոր ուղղություններով: Նա տեղեկացրեց, որ շվեյցարական խորհրդարանում մեր երկրի հետ բարեկամության խումբ աստեղծվել է 2004 թ.-ին, իսկ 2003 թ.-ին  Դաշնային ժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:  Համանախագահի կարծիքով` երկու երկրների միջեւ կապերի ամրապնդմանը կարող է նպաստել նաեւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացումը, որի ուղղությամբ բարեկամության խմբի անդամները քայլեր են ձեռնարկում: Այսօր Շվեյցարիան դեսպանատուն ունի հարեւան Վրաստանում:

Հայաստան-Շվեյցարիա բարեկամության պատգամավորական խմբի անդամ Արմեն Ռուստամյանը նշեց, որ մեր երկրում ընթացող փոփոխությունների ենթատեքստում շատ կարեւոր է շվեյցարական փորձը` հատկապես ժողովրդավարական մեխանիզմների ամրագրման եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Պրն. Ռուստամյանը ուսանելի է համարում նաեւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու, ինչպես նաեւ հանրաքվեներ անցկացնելու` շվեյցարական հարուստ փորձը: Ի դեպ, Շվեյցարիան պաշտպանել է ԵԽ-ում Հայաստանի պատվիրակության առաջարկը` մեր երկրում հանրաքվեների թեմայով կոնֆերանս  անցկացնելու վերաբերյալ:
Բարեկամության խմբի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց շվեյցարական խորհրդարանում ընդդիմության ներկայացվածությամբ եւ նրա ունեցած լծակներով, խմբի մեկ այլ անդամ` Ավետ Ադոնցն էլ բարձրացրեց եվրոպական կառույցներում համագործակցության խնդիրը:   Այս եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին երկու երկրների բարեկամության  խմբերի անդամներն առիթ կունենան անդրադառնալ առաջիկա մի քանի օրերի ընթացքում:


08.10.2008
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարն Ազգային ժողովում
Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին:Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունելով հյուրին` նշեց, որ տեղյակ է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի նրա մեկամյա գործունեության ընթացքում Ազգային ժողովի հետ կայացած քննարկումների եւ պայմանավո...

08.10.2008
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի պարզաբանումը
Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանձնաժողովի հրավերով Հայաստանում գտնվող ԱՄՆ փորձագետների այցի նպատակը Ամերիկայի Միացյալ Նահանգների սե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am