Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանձնաժողովի հրավերով Հայաստանում գտնվող ԱՄՆ փորձագետների այցի նպատակը Ամերիկայի Միացյալ Նահանգների սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի աշխատանքի հետ կապված տեղեկություններն ու գործունեությունից քաղած դասերը ներկայացնելն է: Փորձագետները ներկայացնում են կառավարման, աշխատանքների իրականացման վերաբերյալ իրենց գիտելիքները, սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի ունեցած հաջողություններն ու դժվարությունները: Սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի փորձագետները Հայաստանում կատարած իրադարձությունների քննության կամ հետաքննության հարցում որեւէ ուղղակի օժանդակություն չեն ցուցաբերի: Նրանք չեն կատարի որեւէ գնահատում ու չեն պատրաստի որեւէ հաշվետվություն հանձնաժողովի աշխատանքի կամ 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ: