National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.10.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.10.2008
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ԱԺ աշխատակազմի հետ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Աժ աշխատակազմի հետ: Նշելով, որ տրամադրված է ակտիվ աշխատանքի` Աժ նախագահը ասաց.

-Ես արդեն հանդիպել եմ ձեր ղեկավարների` վարչությունների պետերի հետ, մեծ մասիդ ճանաչում եմ եւ տրամադրված եմ բոլորի հետ աշխատել գործընկերային հիմունքներով: Ակնկալում եմ, որ բոլորդ էլ փոխադարձ հարգանքով աշխատելու եք միմյանց հետ: Ոչ մեկի հետ ոչ մի անձնական խնդիր, ոչ մի պայմանավորվածություն չունեմ, որեւէ մեկին աշխատանք չեմ խոստացել: Այն մարդիկ, ովքեր լավ կաշխատեն, ես իրենց ընկերն եմ, իրենց ղեկավարն եմ: Ես շատ բարձր եմ գնահատելու յուրաքանչյուրի սրտացավ աշխատանքը: Որտեղ աշխատել եմ, շատ ջերմ հարաբերություններ եմ ունեցել աշխատակազմերի հետ, որը նպաստել է աշխատանքային նույնքան ջերմ մթնոլորտի ստեղծմանը: Վստահ եմ, որ  ԱԺ-ում էլ լավ հարաբերություններ են լինելու աշխատակազմի հետ, եւ ես փորձելու եմ ձեր բոլորի խնդիրները դարձնել իմ անձնական խնդիրը: Ջանալու եմ  նորմալ պայմաններ ստեղծել բոլորիդ համար, որը կնպաստի արդյունավետ աշխատանքին: Ես ակնկալում եմ, որ ձեր մոտեցումներն էլ կձեւակերպեք այս հիմքով եւ մեր աշխատանքը դրական արդյունքներ կտա: Լուրջ փոփոխություններ այս պահի դրությամբ գոնե մտադիր չեմ անել` ես կարծում եմ, որ բոլորին պիտի հնարավորություն տրվի իրենց աշխատանքային ունակությունները դրսեւորել:

Պիտի խնդրեմ կարգապահ լինեք. սկսելու եմ կարգապահությունից, չեմ ուզում ինչ-որ ռեժիմներ սահմանել: Բոլոր մարդկային հարաբերությունները շատ լավ պատկերացնում եմ` բացի ղեկավար-աշխատող հարաբերությունից ուզում եմ, որ մեր միջեւ լինեն մարդկային հարաբերություններ: Ես կյանքում միշտ համոզվել եմ, որ եթե  աշխատակազմում կան մարդկային հարաբերություններ, բացի աշխատանքայինից, աշխատանքի  արդյունքն ավելի մեծ է լինում: Եթե իմ ղեկավարն ինձ լավ է վերաբերվել, ես ինձ ավելի պարտավորված եմ զգացել իմ աշխատանքային գործունեության մեջ: Պիտի խնդրեմ, որ դուք էլ այդպես ձեզ դրսեւորեք: Հորդորում եմ, որ ամեն ինչ անեք մեր իմիջը բարձրացնելու համար, բոլոր հիմքերն ու հնարավորությունները կան, ես աշխատակազմի ղեկավարին հանձնարարել եմ լրացնել տեխնիկական միջոցների պակասը, բոլոր հնարավորություները պիտի ստեղծվեն, որ ձեր աշխատանքը կարողանաք նորմալ ու արդյունավետ կազմակերպել: Ես կուզեի, որ մենք հստակ աշխատենք` առաջատար մասնագետներից մինչեւ վարչության պետեր, ես պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուրիդ հետ հանդիպել:   Ես նորից եմ ուզում հաստատել, որ ջերմ մթնոլորտ եմ ակնկալում, ջերմ վերաբերմունք: Այդ ջերմ ընդունելությունն արդեն զգացել եմ աշխատակազմի կողմից, դրա համար շնորհակալ եմ եւ այս դահլիճի պայծառ դեմքերը տեսնելով` համոզվում եմ, որ մենք ամեն ինչ ունենք` հնարավորություն, ինտելեկտ, որ կարողանանք լավ աշխատել: ԱԺ աշխատակազմը պիտի փայլի իր աշխատանքով: Դրա եւ հնարավորությունը կա, եւ ցանկությունը: Ես իմ ելույթներում էլ մի քանի անգամ ասել եմ` Ազգային Ժողովին մեր երկրի Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված են բազմաթիվ գործառույթներ եւ պատասխանատվության ոլորտներ, որոնց լիարժեք իրագործման հարցում մեր խորհրդարանը պետք է հետեւողականորեն ավելացնի իր քաղաքական կշիռն ու հեղինակությունը պետական իշխանության համակարգում եւ հանրության մեջ։  Հանրապետության նախագահը եւ ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունեն մեզնից, եւ մենք պիտի այդ ակնկալիքները ձեզ հետ միասին իրականացնենք:  Պիտի յուրաքանչյուրիդ խնդրեմ` ամեն քայլ անելիս միշտ հիշեք, որ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչ եք: Պիտի պատվաբեր քայլեր անենք: Մենք շատ գործեր ունենք:  Ես լուրջ ծրագրեր ունեմ, առաջիկայում այդ մասին կխոսեմ:  Սա մեր հարազատ ընտանիքն է: 
Համոզված եմ եւ ակնհայտ է, որ երկրի տնտեսությունը օրեցօր զարգանում է, հնարավորն արվում է մարդկանց հոգսը թեթեւացնելու, աշխատատեղերի ստեղծման համար: Իհարկե` կան մարդիկ, որ դեռ հացի խնդիր ունեն, ամեն ինչ պիտի անենք Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը բարձրացնելու համար: Ինքս էլ գյուղում ծնված-մեծացած մարդ եմ, շատ լավ պատկերացնում եմ մարդկանց սոցիալական խնդիրներն ու դժվարությունները:

Ես շատ բարձր եմ գնահատում այս պաշտոնը եւ ամեն ինչ անելու եմ մեր երկրի, ժողովրդի, պետության շահերը պաշտպանելու ու բարձր պահելու համար:  Դրանում բոլորդ գործնականում կհամոզվեք:  Առաջիկայում կհանդիպեմ եւ վարչությունների հետ առանձին` մոտիկից ու տեղում աշխատանքներին ծանոթանալու:  Հաջողություններ եմ մաղթում բոլորիս: 


07.10.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ցավակցական հեռագիրը
Ղրղզստանի Օշի շրջանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը  ցավակցական հեռագիր է ուղարկել Ղրղզստանի խորհրդարանի` Ժոգորկու կենեշի, նախագահ Այտիբայ Տագաեւին: ԱԺ նախագահը Ազգային ժողովի եւ իր անունից խոր վշտակցություն է հայտնել ղրղզ ժողովրդին ու...

07.10.2008
Չեխիայի Պատգամավորների պալատի պատվիրակությունն Ազգային ժողովում
Հոկտեմբերի 7-ին ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն  ընդունեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը` Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Կասալի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը:Ողջո...

07.10.2008
Չեխ խորհրդարանականների հանդիպումները Ազգային ժողովում
Հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովի փոխնախագահ Հրայր Կարապետյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը:Ողջունելով հյուրերին` պարոն Կարապետյանը գոհունակություն հայտնեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվացել են Հայաստանի եւ Չե...

07.10.2008
Ամերիկյան փորձագետները մասնակցեցին հանձնաժողովի աշխատանքներին
Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը` ամերիկյան  փորձագետներ Քրիստոֆեր Կոյմի,  Մայքլ Հարլիի եւ  Ջոն Ֆարմերի մասնակցությամբ:ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ս...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am