National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.10.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.10.2008
ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների մամլո ասուլիսը

Հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի եւ պատվիրակության անդամներ Խաչիկ Հարությունյանի ու Լարիսա Ալավերդյանի մամլո ասուլիսը, որի նպատակը ԵԱՀԿ ԽՎ-ի` սեպտեմբերի 18-ից սեպտեմբերի 21-ը Կանադայի Տորոնտո քաղաքում  կայացած աշնանային նստաշրջանի աշխատանքների մասին տեղեկացնելն էր:

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը իրազեկեց, որ նստաշրջանի օրակարգում ներառված է եղել 4 հարցեր` միջերկրածովյան տարածքում Ֆրանսիայի նախաձեռնությամբ ստեղծված նոր համագործակցությունը, գլոբալիզացիայից բխող տնտեսական իրավիճակի եւ շրջակա միջավայրի պահպանության խնդիրները, հումանիտար չափմանը վերաբերող հարցերը:

Պարոն Սաֆարյանը նշեց, որ ամենալուրջ քննարկումները տեղի են ունեցել վրաց-ռուսական ճգնաժամի սրման կապակցությամբ: Պատվիրակության ղեկավարի ելույթի հիմնական դրույթներն արտահայտել են Հայաստանի հանրության ակնկալիքներն այդ լարվածության թուլացման առնչությամբ: Ելույթում  նշվել է, որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական եւ խոշորագույն տնտեսական գործընկերն է տարածաշրջանում եւ Հայաստանը հարգանքով ու ըմբռնումով է վերաբերում ՌԴ շահերին մեր տարածաշրջանում: Խոսելով հայ-վրացական հարաբերություններից` պարոն Սաֆարյանը հավելել է, որ Վրաստանը Հայաստանի  ավանդական բարեկամ-հարեւանն է, որի հետ Հայաստանը  նաեւ  ունի առեւտրատնտեսական սերտ հարաբերություններ եւ որի տարածքով են անցնում հիմնական բեռնափոխադրումները: Ելույթում ընդգծվել է, որ հինգ օր տեւած պատերազմի ընթացքում Հայաստանի կրած տնտեսական վնասը կազմել է 682 մլն ԱՄՆ դոլար:  Ասվել է, որ Հայաստանը երբեք իր հարաբերությունները չի ստեղծել մեծ տերությունների շահերի բախման եւ դրանց թեժացման տեսանկյունից, հակառակը` միշտ հանդես է եկել համաձայնությունների, երկխոսության դիրքերից: Պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ մի խումբ պատվիրակությունների ղեկավարներ հրավիրվել են դեկտեմբերին Երեւանում կայանալիք կոնֆերանսին, որտեղ կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանը եւ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Պարոն Սաֆարյանի ներկայացմամբ` ԼՂ հարցի հետ կապված մի քանի ակնարկներ են եղել, մասնավորապես` Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն իր ելույթում պահանջել է շուտափույթ քննարկումներ ծավալել ԼՂ հարցն արագ լուծելու վերաբերյալ: ԼՂ հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ զեկուցող Գորան Լենմարկերը ասել է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում կոմպետենտ քննարկումներ են ընթանում ԼՂ հարցի կապակցությամբ եւ հույս է հայտնել, որ 2009 թ. արագ առաջընթացի ժամանակահատված կլինի:

Պատվիրակության անդամ Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ երկու հարցերի վերաբերյալ ելույթ է ունեցել` վրաց-ռուսական ընդհարման շրջանակներում անդրադարձել է Կովկասում փոքրաթիվ ազգերի իրավահավասարությանը` հաստատելով, որ Կովկասի ոչ մի փոքրաթիվ ժողովուրդ իրեն չի համարում ազգային փոքրամասնություն, այլ համարում է բնիկ ժողովուրդ եւ այս առումով նրանց իրավահավասարությունը պետք է դիտարկվի բոլորովին այլ համատեքստում: Տիկին Ալավերդյանը  խոսել է այդ ազգերի իրավունքների պաշտպանության մասին, առաջարկել է հրավիրել կովկասյան ժողովուրդների կոնֆերանս, որը կարող է որոշել, թե ինչպիսին պետք է լինեն ժողովուրդների հարաբերությունները Կովկասում:

Տիկին  Ալավերդյանի երկրորդ ելույթը նվիրված է եղել առեւտրի եւ  միգրացիայի խնդիրներին: Տիկին Ալավերդյանը նշել է, որ  Հայաստանը ողջունում է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Կովկասյան պլատֆորմի ստեղծման նախաձեռնությունը, բայց գտնում  է, որ ձեւաչափը պետք է ընդլայնվի: 

ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Խաչիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ տնտեսությանը  եւ առեւտրին  վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցել են միջազգային  խոշոր  վերլուծական կենտրոնների  ղեկավարներ, ԵԱՀԿ ԽՎ պատասխանատուներ  եւ  միջազգային  փորձագետներ: Ոչ  միայն  ԵԱՀԿ  անդամ  56  երկրները,  այլ  նաեւ  ԵԱՀԿ  տարածքից  դուրս  գտնվողները, կանգնած  են  նոր  մարտահրավերների  եւ  հնարավորությունների  առջեւ,  որոնք  արդյունք  են գլոբալ  տնտեսական,  քաղաքական  եւ  էկոլոգիական  փոփոխությունների: Ամենաակնհայտը  այդ  փոփոխություններից նոր   տնտեսական  եւ ռազմական  տերությունների  առաջացումն է: Որոշ  երկրների  զարգացման  տեմպերը  այնպիսին  են, որ  10  տարի  հետո  իրենց  հզորությամբ  կհասնեն  ԱՄՆ-ին: Այդ երկրների  տնտեսական աճը  ստիպել է ուշադրություն  դարձնել  մի  շարք  իրողությունների  վրա`  առեւտրային  նոր  հարաբերությունների ձեւավորում, բարձր  տեխնոլոգիաների  դերի բարձրացում, գիտատար  տնտեսության առաջնություն եւ այլն: Կարեւորվել են  առեւտրի  պայմանների  եւ  ներդրումների  կառուցվածքի փոփոխությունները, երբ  դրանք  վերաբերում  են  գյուղատնտեսությանը  եւ  սննդամթերքի  անվտանգությանը: Անդրադարձ է եղել  նաեւ  համաշխարհային  տնտեսական  հիմնախնդիրներին  եւ  ԱՄՆ-ի  ֆինանսական  ճգնաժամին: Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ որոշ  վերլուծաբաններ  չեն բացառել  ամերիկյան  տնտեսության  փլուզումը  եւ  փաստել են, որ այդ  պայմաններում  մնացած  երկրները   անմասն  չեն  կարող մնալ: Նշվել է` եթե  ԱՄՆ-ի  կողմից փորձ  կատարվի  սեփական  ճգնաժամը  լուծել  այլ երկրների տնտեսությունների  հաշվին, ինչպես  30-ական  թվականներին, ապա դա  կարող  է  աշխարհը   տանել  չքավորության  եւ  գուցե սովի:

Արձանագրվել է, որ  երկար  տարիներ  գործող  այնպիսի  միջազգային  ինստիտուտներ,  ինչպիսիք  են  ՄԱԿ-ը,  ՆԱՏՕ-ն  եւ  ԵԱՀԿ-ն, ձեւափոխվում  են,  առաջանում  են  նորերը, որպիսիք  են Շանհայյան համագործակցության  կազմակերպությունը   եւ  նմանատիպ  այլ   կառույցներ:


01.10.2008
Խորհրդարանը քննարկեց հանրակրթությանն առնչվող հարցեր
Խորհրդարանի քառօրյա նիստը հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը բացեց հայտարարությամբ այն մասին, որ ստորագրել է հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահի նախաձեռնությամբ արտահերթ նիստ հրավիրելու մասին որոշում:Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրերին քննարկված բոլոր օրակարգային նախագծերը...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am