National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.6.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
29.06.2007
Հանդիպում հանձնաժողովում

Հունիսի 29-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցն ընդունեց Լիտվայի ԱԳՆ պատվիրակությանը` Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Արունաս Վինկունասի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր հանձնաժողովի անդամ Արմեն Աշոտյանը:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները, կարեւորեց միջխորհրդարանական համագործակցությունը` եւ հանձնաժողովների, եւ բարեկամական խմբերի մակարդակով: Պարոն Ադոնցն անդրադարձավ եվրաինտեգրման գործընթացներում Հայաստանի համար լիտվական փորձի կարեւորությանը` հատկապես եվրոպական նոր հարեւանության ծրագրի շրջանակներում եւ բարձր գնահատեց Լիտվայի փորձը Եվրոպային ինտեգրվելու եւ միջազգային տարբեր ձեւաչափերով համագործակցության առումով: Անհրաժեշտ համարվեց փոխգործակցության ակտիվացումը տնտեսության ոլորտում: Պարոն Աշոտյանը կարեւորեց փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում եւ հասարակական երկխոսության ակտիվացումը:

Պարոն Վինկունասը նշեց, որ որպես Եվրամիությանը նոր անդամագրված երկիր, Լիտվան հետաքրքրված է ԵՄ հարեւան պետությունների վարած քաղաքականությամբ, Հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակով: Նշվեց, որ ԵՄ-նոր հարեւաններ ծրագրի շրջանակներում համագործակցությունը առավել գործնական բնույթ կկրի: Կարեւորվեց միջխորհրդարանական կապերի խորացումը, նշվեց, որ Լիտվայի խորհրդարանում գործում է Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խումբ:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ փոխգործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող այլ հարցեր եւս:


29.06.2007
ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր հավատարմատարն Ազգային ժողովում
Հունիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն  ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրիին եւ դեսպանատան աշխատակիցներին. հանդիպման նպատակը ԱՄՆ-ի դեսպանատան կողմից Ազգային ժողովում քաղաքական համակարգի կայացման եւ աշխատակազմի վերապատրաստման ծրագրերի որոշ...

29.06.2007
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը շարունակվում է
Ազգային ժողովը հունիսի 29-ի արտահերթ նստաշրջանում շարունակեց «ՀՀ 2007 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը: Գլխադասային` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց հա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am