National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.12.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
06.12.2023
Խորհրդարանի հերթական նիստում ներկայացվել են նախորդ օրը տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքները
1 / 4

Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի հերթական նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները:

Նշվել է, որ Բարձրագույն դատական խորհուրդն այս պաշտոնում առաջադրել էր Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Ըստ Նարեկ Բաբայանի՝ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը: Քվեատուփում առկա է եղել 68 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Սերգեյ Մարաբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր: Ռուբիկ Մխիթարյանն ու Մանվել Շահվերդյանը ձայներ չեն ստացել:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղերի համար Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հասմիկ Հակոբյանի եւ Նունե Հախվերդյանի թեկնածությունները:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69-ը: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Հասմիկ Հակոբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68, դեմ՝ 1 պատգամավոր: Նույն կերպ բաշխվել են նաեւ Նունե Հախվերդյանին ուղղված քվեները:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնում առաջարկել էր Հակոբ Միհրանյանի թեկնածությունը:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69-ը: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ կողմ 69, դեմ՝ 0:

Պատգամավորները շնորհավորել են նորընտիր անդամներին:


06.12.2023
Քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ի հերթական նիստում քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրությունն ու աշխատան...

06.12.2023
ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության համար նախատեսվել են օժանդակության ծրագրեր՝ 47.3 մլրդ դրամի չափով. շարունակվել է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար Հայաստանում բյուջեի նախագծով նախատեսվել են օժանդակության ծրագրեր՝ 47.3 մլրդ դրամի չափով, ինչը ԼՂ-ից բռնի տեղահանված  մեր հայրենակիցներին աջակցության ամբողջ ծավալը չէ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ Ազգային ժողովի դ...

06.12.2023
Արդարությունն ինստիտուցիոնալ երեւույթ է: Այն, ինչ ինստիտուցիոնալ չէ, արդարություն չէ, արդարադատություն չէ. Նիկոլ Փաշինյան
Խորհրդարանը դեկտեմբերի 6-ին շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ, մասնավորապես, խոսել արդարադատության մասին, որը եւս ունի ռազմավարական նշանակություն: «2018 թվականի ժողովրդական, ո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am