|
|
26.06.2023
Factor TV-ում փորձաշրջան անցնող լրագրող-ուսանողներն այցելել են խորհրդարան
Հունիսի 26-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ի Factor Tv-ում փորձաշրջան անցնող լրագրող-ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը:
Փորձնակները հետաքրքրվել են Մարիամ Պողոսյանի՝ որպես խորհրդարանի երիտասարդ պատգամավորի՝ քաղաքականություն մուտք գործելու հարցով: «Իսկապես մեծ պատասխանատվություն է լինել օրենսդիր մարմնի անդամ: Քաղաքականությամբ հետաքրքրվել եմ 2008 թ. մարտի 1-ի ահասարսուռ իրադարձություններից հետո, մինչ պատգամավոր դառնալը մշտապես մասնակից եմ եղել քաղաքական գործընթացներին», - ասել է Մարիամ Պողոսյանը: Նա առանձնացրել է քաղաքական գործչին բնորոշ երեք հատկանիշ՝ զսպվածությունը, սկզբունքայնությունն ու համբերատարությունը:
Երիտասարդները խոսել են Հայաստանում խոսքի ազատության, ապատեղեկատվության տարածման, ԶԼՄ-ների բեւեռացման, անաչառ ու անկողմնակալ տեղեկատվության հաստատման եւ ոլորտի վերահսկողության խնդիրների մասին: Անդրադարձ է եղել նաեւ կրթության ոլորտի բարեփոխումներին, ուսուցիչների կամավոր ատեստավորման հարցին:
Հավելենք, որ «Եվրոպական մեդիահարթակ. հուսալի եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցի կառուցում» ծրագրի շրջանակում երկու տարի անընդմեջ Factor TV-ն BBC Media Action-ի եւ Deutsche Welle Akademie-ի հետ համատեղ իրականացնում է Հայաստանի բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների գործնական հմտությունների զարգացման եռամսյա փորձաշրջան, ինչին արդեն մասնակցել են շուրջ 30 երիտասարդներ:
![](photo.php?id=65137&size=small) 26.06.2023 Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է մի շարք նախագծեր
Ազգային ժողովը հունիսի 26-ին գումարված արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն կհստակեցվի վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակվող եւ հանրային պաշտո...
![](photo.php?id=65098&size=small) 26.06.2023 ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր կգումարեն
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 26-ին` ժամը 16:30-ին, 114 դահլիճում կգումարի արտահերթ նիստ: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 26-ին` ժամը 16:30-ին, 414 դահլիճում: Պետական-...
![](photo.php?id=65091&size=small) 26.06.2023 Տեղի կունենա մամուլի ասուլիս
Հունիսի 26-ին` ժամը 14:30-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: ...
![](photo.php?id=65092&size=small) 26.06.2023 Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ եւ Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանը հունիսի 26-ին գումարել է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
![](photo.php?id=65074&size=small) 26.06.2023 Նախատեսվում է քրեական վարույթի պատշաճ ամրագրման եղանակ
Օրենսդրական փոփոխությամբ հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթի պատշաճ ամրագրումը. առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` ասել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը: Հարցը քննարկվել է հունիսի 26-ի ԱԺ ...
|