ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ եւ Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանը հունիսի 26-ին գումարել է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը:
Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի օրակարգը, որում ընդգրկված որոշ հարցերի քննարկումն ԱԺ որոշմամբ կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: