National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.12.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
23.12.2022
Հակոբ Արշակյանը մասնակցել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառմանը
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 23-ին Երեւանում ողջույնի խոսքով է հանդես եկել «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառմանը:

Հակոբ Արշակյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ներկայացրել է ոլորտի վերջին զարգացումները, պետական քաղաքականությունը գիտության, ռազմարդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

«Ինժեներական շաբաթը բարձր տեխնոլոգիական ոլորտի Հայաստանի ամենասպասված իրադարձություններից է: Հույս ունեմ, որ կկարողանանք այն իսկապես վերածել տարածաշրջանային մասշտաբի կարեւորության միջոցառման:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն այս տարի, ինչպես նաեւ նախորդ տարի, աճի ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել՝ ազդելով Հայաստանի տնտեսական միջավայրի վրա: Հայաստանն այլընտրանք չունի, քան ինժեներական ոլորտի ավելի ու ավելի արագացված տեմպերով զարգացումը: Այս տարի Հայաստանն արձանագրել է շուրջ 13 տոկոս տնտեսական աճ՝ հանդիսանալով աշխարհում ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երեք երկրներից մեկը, եւ այստեղ շատ մեծ է բարձր տեխնոլոգիական ընկերությունների դերը:

2022 թ., ըստ կանխատեսումների, ոլորտի շրջանառությունը շուրջ 60 տոկոս աճ է արձանագրելու՝ հասնելով շուրջ 430 մլրդ դրամի, իսկ համախառն ներքին արդյունքում բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառությունը կկազմի շուրջ 5 տոկոս:

Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ֆինանսավորմանը. այստեղ եւս ունենք տպավորիչ աճ: Գիտության ֆինանսավորումը 80 եւ ավելի տոկոսով ավելացել է 2022 թ., իսկ 2023 թ. համար աճը շարունակվում է: Մենք ակնկալում ենք, որ գիտության զարգացման առումով կունենանք տպավորիչ նվաճումներ»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Նա նշել է, որ պաշտպանական արդյունաբերության մասով նույնպես հիմնարար փոփոխություններ կան: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մշակումներից դեպի սերիական արտադրության անցնելու իրողությանը, ինչպես նաեւ 2022 թ. պաշտպանական արդյունաբերության ընկերություններին իջեցված պետական պատվերների աննախադեպ ծավալներին:

Անդրադառնալով Հայաստանի՝ առկա գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարին եւ մարտահրավերներին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է կրթություն-գիտություն-արդյունաբերություն ինստիտուցիոնալ կապն ապահովելու անհրաժեշտությունը, որը կնպաստի տնտեսության թռիչքաձեւ զարգացմանը:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ այս միջոցառումը յուրահատուկ հարթակ է ոլորտի ներկայացուցիչների եւ ոլորտով հետաքրքրվողների համար: Սա լավ հնարավորություն է՝ բացահայտելու միջազգային միտումները եւ փորձեր ձեռնարկելու՝ այդ միտումները Հայաստանում տեղայնացնելու ուղղությամբ:

Դեկտեմբերի 24-ին «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառման իրադարձությունները կշարունակվեն Ինժեներական քաղաքում, իսկ ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:


23.12.2022
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է օրենքների նախագծեր
Ազգային ժողովի` դեկտեմբերի 23-ին հրավիրված  արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Արդարադատության նախարարի տեղակալ Արմենու...

23.12.2022
Առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում կբարձրանա մարզպետների հաշվետվողականությունը
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է Կառավարության ներկայացրած ««Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդր...

23.12.2022
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

23.12.2022
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
Ազգային ժողովը Կառավարության նախաձեռնությամբ եւ ԱԺ նախագահի որոշմամբ դեկտեմբերի 23-ին գումարել է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: ՀՀ տարածքային կառա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am