National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.2.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
23.02.2022
Հնարավորություն կտրվի համայնքներին ունենալ լրացուցիչ եկամուտ
1 / 8

Փետրվարի 23-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը:

 ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի ներկայացմամբ` երկրորդ ընթերցմամբ քննարկվել է  ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության կողմից հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի 2%-ից մասհանումներ կատարել համայնքային բյուջեների համար եւ բաշխել տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի եւ ՀՀ-ում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքների միջեւ` 50/50 հարաբերակցությամբ: Այսինքն, 50%-ը` տվյալ ռոյալթի վճարողի կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքներին հավասարապես բաշխման ենթակա ընդհանուր ռոյալթիի չափ, իսկ 50%-ը` ընդհանուր վերցրած` Հայաստանում  ռոյալթի վճարողների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքներին հավասարաչափ բաշխման ենթակա ռոյալթիի չափ:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը լրամշակվել է, ընդունվել են Կառավարության ներկայացրած տեխնիկական բնույթի առաջարկները:

Հովհաննես Հարությունյանն ընդգծել է, որ նախագծերի փաթեթով հնարավորություն կտրվի համայնքներին ունենալ լրացուցիչ եկամուտ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենսդրական փաթեթին:
 


23.02.2022
Նախատեսվում է վավերացնել ահաբեկչության կանխարգելմանը վերաբերող արձանագրությունը
Կառավարությունը հեղինակել է ««Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն քննարկվել է փետրվարի 23-ի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում եւ ստացել դրական եզրակացություն: ...

23.02.2022
Թագուհի Թովմասյանը հանդիպել է ուսանողների հետ
Փետրվարի 23-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է   ՀՀ պետական կառավարման ակադեմիայի  եւ Երեւանի պետական hամալսարանի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորն անդրադարձել է  Հայաստանի Հանրապետ...

23.02.2022
Փոփոխություններ են առաջարկվում զինծառայողների բնակարանային ապահովմանը վերաբերող կարգավորումներում
««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 23-ի նիստում:...

23.02.2022
Առաջարկվում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում
Փետրվարի 23-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»...

23.02.2022
Իշխան Սաղաթելյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարինա Կալյուրանդին եւ Յուոզաս Օլեկասին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 22-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յուոզաս Օլեկասին: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ անդամներ, ՀՀ Ա...

23.02.2022
Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել
Ազգային ժողովի փետրվարի 23-ի արտահերթ նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվել է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, ...

23.02.2022
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

23.02.2022
ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ամփոփել են «Եվրանեսթ» ԽՎ նիստերի արդյունքները
Փետրվարի 23-ին ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արթուր Ղազինյանը եւ Հայկ Մամիջանյանը համատեղ մամուլի ասուլիսում ամփոփել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերի արդյունքները: Անդրադառնալով Հայաստան ժամանած Ադրբեջանի պ...

23.02.2022
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող նախագծերին
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 23-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրինագծեր, որոնք հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն Ազգային ժողովի՝ մարտի 1-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում: Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բ...

23.02.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

23.02.2022
Ժամը 12:00-ի դրությամբ ԱԺ արտահերթ նիստում քվորում չի ապահովվել
Ազգային ժողովի փետրվարի 23-ի արտահերթ նիստում ժամը 12:00-ի դրությամբ քվորում չի ապահովվել: Նիստի օրակարգում ընդգրկված է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը: «ԱԺ կանոնակարգ» սահմանադ...

23.02.2022
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

23.02.2022
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Փետրվարի 24-ին՝ ժամը 11:40-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից նախասրահում տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի եւ Մարինա Կալյուրանդի մամուլի ասուլիսը: ...

23.02.2022
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ԱԺ նախագահի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 23-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ կից հղմամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am