Օգոստոսի 26-ին խորհրդարանը շարունակեց Կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը:
Խմբակցության ներկայացուցիչների ելույթներից հետո եզրափակիչ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների ելույթներում իշխանության հասցեին ուղղված որոշ մեղադրանքների, տվեց պարզաբանումներ:
Գործադրի ղեկավարի խոսքով՝ մեր երկիրն այսօր կանգնած է լրջագույն արտաքին մարտահրավերների առջեւ. «Մենք պետք է կոնսոլիդացնենք մեր հանրությանը խաղաղության օրակարգի շուրջ, զարգացնենք այդ օրակարգը, կարողանանք պաշտպանել այդ օրակարգը եւ դրա տրամաբանությամբ ապահովենք ՀՀ կայուն զարգացումը, Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անվտանգությունը եւ քաղաքացիների երջանկությունը: Սա այն մանդատն է, որը ժողովուրդը տվել է մեզ, եւ մենք այն պետք է իրագործենք»:
Վարչապետի ամբողջական ելույթը`
այստեղ: