National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.3.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
28.03.2005
Նպաստել օրենսդիրների եւ գործարարների երկխոսությանը

Մարտի 28-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Խորհրդարանների եւ գործարարների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ֆրեդերիկ Հայդ-Չամբերսին:

Ներկայացնելով իր այցի առաքելությունը` պարոն Ֆրեդերիկ Հայդ Չամբերսը նշեց, որ Խորհրդարանների եւ գործարարների միջազգային ասոցիացիան ոչ կառավարական կազմակերպություն է, հիմնվել է 1977 թ. Մեծ Բրիտանիայում` խնդիր ունի խորհրդարանականների եւ բիզնեսմենների միջեւ հաստատել ուղղակի կապեր` նպաստելով պատգամավորներ տեղեկացվածությանը բիզնեսից եւօրենսդիրների ու գործարարների երկխոսության կայացմանը: Ասոցիացիան իր մասնաճյուղերն ունի 16 երկրներում, այդ թվում` Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իսպանիայում, Հոլանդիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Նոր Զելանդիայում, միավորում է 300 միջազգային ընկերություններ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի խորհրդարանի գործարար պատգամավորներին ներկայացնելով ասոցիացիայի գործունեությունն ու ծրագրերը` քննարկել Խորհրդարանների եւ գործարարների միջազգային ասոցիացիային Ազգային ժողովի անդամակցության հարցը:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Խորհրդարանների եւ գործարարների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ֆրեդերիկ Հայդ-Չամբերսիկարծիքով` Հայաստանի Ազգային Ժողովի անդամակցությունն ասոցիացիային հնարավորություն կտա նպաստել հայ գործարարներին նոր տնտեսական կապեր հաստատել, կօգնի գործարարության ոլորտում փորձի փոխանամանը:

28.03.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը ուղերձներ են փոխանակել
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը ուղերձներ են փոխանակել: Ի պատասխան Աժ նախագահի շնորհավորական ուղերձի` Կոնդոլիզա Ռայսը պատասխանել է.  «Իմ մտադրությունն է աշխատել հանուն ապագայի, որը կապահովի խաղաղություն, անվտանգություն եւ ազատություն բոլորի համար: Մարտահրավ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am