ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը, որը նպաստում է երկու պետությունների հարաբերությունների առավել խորացմանը: Քննարկվել են խորհրդարանականների փոխայցերի ակտիվացմանը եւ տարբեր ոլորտներում կապերի աշխուժացմանը վերաբերող հարցեր:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների բարեկամությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:
Արփինե Հովհաննիսյանը երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացնելու հարցում առանձնահատուկ ընդգծել է դեսպանի անձնական ներդրումն ու ջանքերը եւ հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում: