National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արմեն Ռաֆիկի Մելիքյան



Ծնվել է 1961թ. մարտի 20-ին Երեւանում:

1984թ. ավարտել է Մ.Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 1986 թվականին վերապատրաստվել է Զապորոժիեի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, 1991թ.` Միչիգանի համալսարանի էնդովիրաբուժության ամբիոնում, 1993թ.` Իսրայելի Տեխնիոնի ինստիտուտում: Բժիշկ: Ընդհանուր վիրաբույժ: Էնդոսկոպիկ վիրաբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

1987-1990թթ. եղել է Երեւանի պետական բժշկական համալսարանի թիվ 3 վիրաբուժական հիվանդությունների ամբիոնի ասիստենտ, 1990-1995թթ.` դոցենտ, 1995 թվականից`  պրոֆեսոր, 1990-1992թթ.` «Մալաթիա» բժշկական կլինիկայի վիրաբուժական ծառայության ղեկավար, 1997-1998թթ` Երեւանի պետական բժշկական համալսարանի թիվ 3 վիրաբուժական հիվանդությունների ամբիոնի վարիչ, 1998 թվականից` ԱԱԻ էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, 1999-2002թթ.` Հայաստանի Օլիմպիական կոմիտեի բժշկական  հանձնաժողովի նախագահ, 2002 թվականից` «Հայաստանի էնդոսկոպիկ վիրաբուժություն» հանդեսի գլխավոր խմբագիր:

1992թ. կատարել է Հայաստանում առաջին էնդոսկոպիկ վիրաբուժությունը: Էնդոսկոպիկ վիրաբուժության կենտրոնի հիմնադիր, Հայկական էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի հիմնադիր-նախագահ: Հայկական էնդոսկոպիկ առաջին  միջազգային կոնֆերանսի նախագահ: Եվրոպական էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ, Ռուսաստանի էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի վարչության անդամ:

2005թ. «Կոչում» ազգային մրցանակաբաշխության ժամանակ պարգեւատրվել է «Բուժման նոր մեթոդ ներդնելու համար» անվանակարգում:

Հեղինակ է 4 մենագրությունների, 4 մեթոդական ձեռնարկների, 122 գիտական աշխատությունների:

2007թ. նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:















ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am