Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 145-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է․
1. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից առաջադրված Քրիստինե Աղվանի Գրիգորյանի թեկնածությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ