National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230


17.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի Աշխատակարգի 23-րդ կետով՝ Հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է․
1. Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկել Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հատուկ ընթացակարգով՝
1) մինչև տասնհինգական րոպե տևողությամբ ելույթով՝ հանդես է գալիս Պաշտպանի թեկնածուին ներկայացնելու իրավասություն ունեցող անձը.
2) մինչև երեսունական րոպե տևողությամբ ելույթով՝ հանդես է գալիս Պաշտպանի թեկնածուն.
3) Պաշտպանի թեկնածուին ներկայացնող անձը և Պաշտպանի թեկնածուն ելույթ են ունենում հաջորդաբար.
4) ելույթից հետո Պաշտպանի թեկնածուին ներկայացնող անձին և Պաշտպանի թեկնածուին կարող են հարցեր տրվել.
5) Պաշտպանի թեկնածուին ներկայացնող անձին և Պաշտպանի թեկնածուին հարցեր տալու, հարցերին պատասխանելու, ինչպես նաև հարցերին արձագանքելու համար հատկացվում է մինչև հինգական րոպե.
6) մտքերի փոխանակության ելույթների համար հատկացվում է մինչև հինգական րոպե.
7) մինչև տասական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով՝ հանդես է գալիս Պաշտպանի թեկնածուն.
8) բաց քվեարկություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

17 դեկտեմբերի 2021 թվական
քաղ. Երևան
ՄԻ-003-Լ

17.12.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.08.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


30.08.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am