National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ european.integration@parliament.am
Հեռ. (374-11) 513231


03.11.2022

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐԸ
Երկու ֆինանսական հաստատություն՝ ,Եվրոպական ներդրումային բանկըե եւ ,Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկըե Հայաստանում 2023 թ. ընթացքում պետք է ֆինանսավորեն 55 մլրդ 747 մլն դրամ հանրագումարային արժեքով ծրագրեր: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ,ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասինե օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: 2022 թ. ճշտված բյուջեով նախատեսվում է, որ նման եղանակով իրականացվող ֆինանսավորման գումարը պետք է կազմի 42 մլրդ 712 մլն դրամ: 2021 թ. փաստացի ֆինանսավորման ծավալը կազմել է 20 մլրդ 497,8 մլն դրամ: ,Թվերը նկատելի ձեւով ցույց են տալիս, որ այդ աջակցության ծավալները գնալով ավելի մեծ նշանակություն են ստանում մեր նախարարությունների կողմից իրականացվող ծրագրերումե,- ընդգծել է Տիգրան Խաչատրյանը: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ նախարարության համար առաջնային են մնում քաղաքական երկխոսության ակտիվացումը, Հայաստանի եւ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետեւանքների վերացումը, առաջին հերթին՝ հումանիտար, հայկական տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը, հակամարտության վերջնական կարգավորումը, մարդասիրական աջակցության տրամադրումը: Առաջնային է նաեւ Եվրոպական միության եւ ԵՄ բոլոր կառույցների հետ ոլորտային համագործակցության խորացումը, իրավական փաստաթղթերով Հայաստանի ստանձնած հանձնառությունների ամբողջական իրականացումը, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու տնտեսական ցնցումների հաղթահարումը: 2023 թ. նախատեսվում է Հայաստան-ԵՄ կանոնադրական մարմինների նիստերի անցկացումը՝ Հայաստանում եւ ԵՄ երկրներում եւ այլն: Կշարունակվեն խորհրդարանական համագործակցության՝ ընդունված ձեւաչափերով աշխատանքները: Փոխնախարարը ներկայացրել է նաեւ մյուս ծրագրերը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաջորդիվ հայտնել է, որ Հայաստանի արտաքին առեւտուրն ընդհանուր առմամբ աճել է, աճել է նաեւ ԵՄ երկրների հետ առեւտրի ծավալը: Նախորդ տարվա համեմատ ԵՄ երկրների հետ առեւտուրն աճել է 24,5 տոկոսով: Առեւտրաշրջանառության ծավալն առաջին 8 ամիսների ընթացքում կազմել է 571 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումն աճել է 24,5 տոկոսով, ներմուծումը՝ 44,8 տոկոսով: Նախարարը նաեւ հայտնել է, որ նախորդ ամիս Պրահայում կայացած ԵՄ-Արեւելյան գործընկերություն համաժողովի ընթացքում եվրոպացի գործընկերների հետ քննարկվել է երկարաժամկետ դրամային ֆինանսավորման տրամադրման անհրաժեշտությունը: ,Մեզ համար հիմա շատ կարեւոր է, որպեսզի ստեղծենք խողովակ, որով հայկական բանկերը կկարողանան երկարաժամկետ դրամային ֆինանսավորում ստանալ եվրոպացի գործընկերներից, որը կուղղվի Հայաստանում տնտեսության զարգացմանն ու հայկական փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանըե,-մասնավորապես, ասել է Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով հարցի ընթացքը:

08.11.2022
ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ՍԵՆԱՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՒ ԵՄ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

01.11.2022
ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆՔ ԵԿԵԼ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԿԵՐՆԵՐ. ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

24.10.2022
ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՎԵՐԵՆ ՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆԸ, ՔՆՆԱՐԿԵԼ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ. ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

24.10.2022
ՀԱՄՈԶՎԵՑԻՆՔ, ՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՀԶՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳՆԵՐԸ

29.09.2022
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԵԼԻ Է ԼՈՒՐՋ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ ԵՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԱՆՑԵԼ. ԱՆՏԻԳՈՆԻ ՊԵՐԻՖԱՆՈՒ

28.09.2022
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

16.09.2022
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐԻՆԱ ԿԱԼՅՈՒՐԱՆԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

19.08.2022
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

04.04.2022
ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

02.04.2022
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐԻՆԱ ԿԱԼՅՈՒՐԱՆԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

21.03.2022
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021Թ. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

18.03.2022
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ <<ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ԵԽ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻՆ

15.03.2022
ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՄԻ ԽՈՒՄԲ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ

10.03.2022
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ <<ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ>> ԲԱՆԱՁԵՎԸ

24.02.2022
Joint statement by the Co-Chairs of the EU-Armenia Parliamentary Partnership Committee MEP Marina KALJURAND and MP Arman YEGHOYAN on the 2nd meeting of the EU-Armenia Parliamentary Partnership Committee

24.02.2022
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԻ և ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐԻՆԱ ԿԱԼՅՈՒՐԱՆԴԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ․ ԵՐևԱՆ, 2022Թ․ ՓԵՏՐՎԱՐԻ 24

24.02.2022
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆՆ ՈՒ ՄԱՐԻՆԱ ԿԱԼՅՈՒՐԱՆԴԸ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

23.02.2022
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ելույթը <<Եվրանեսթ>> ԽՎ-ի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովների նիստում

07.02.2022
ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ <<ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ>> ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ

01.02.2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ֊ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ

27.01.2022
ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ-ԵՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am