National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ european.integration@parliament.am
Հեռ. (374-11) 513231


23.02.2022

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ելույթը <<Եվրանեսթ>> ԽՎ-ի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովների նիստում


Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ։
Արման Եղոյան՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի հայաստանյան կողմի համանախագահ:
Տիկին Կալյուրանդ, շնորհակալ եմ Ձեր դիտարկումների համար, այդուհանդերձ կցանկանայի անդրադառնալ ադրբեջանցի պատվիրակների՝ խաղաղության և հակամարտության վերաբերյալ հնչեցրած որոշ ակնարկներին:
Արդեն չեմ մտաբերում, թե ադրբեջանցի գործընկերները քանի անգամ են կրկնել կամ իրենց համոզելու փորձեր արել, որ հակամարտությունն ավարտված չէ․ ցավում եմ՝ հակամարտությունն իսկապես ավարտված չէ։ Հակամարտություններն ավարտված չեն համարվում դրանց ավարտի մասին ուղղակի հայտարարելով, հակամարտություներն ավարտվում են,երբ վերացվում են դրանց հանգեցնող պատճառները, հետևաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հանգեցրած պատճառները վերացված չեն, ես կասեի, որ դրանք ավելի են սրվել, քանի որ Ադրբեջանում հայերի, հայկական մշակույթի և, ընդհանրապես, հայկականությանն առնչվող ամեն ինչի նկատմամբ ատելությունն ավելի ու ավելի է խորանում: Ասվածի ապացույցն է վերջերս մի հանձնաժողովի ստեղծումը, որի նպատակն է վերացնել եկեղեցիների վրա արված հայկական գրառումները, որոնք նույնացվում են ինչ-որ ալբանական գրառումների հետ, նույնիսկ չեմ կարող հստակ նշել, թե ինչպես է այս միտքը ձևակերպվել ադրբեջանցի պատվիրակների կամ հենց այս հանձնաժողովի կողմից: Սա հենց այն է, ինչ տեղի է ունենալու, և ես կցանկանայի այս մասին տեղյակ պահել մեր եվրոպացի գործընկերներին: Կարծում եմ՝ նույն ճակատագրին են արժանացել Նախիջևանի՝ 8-րդ դարից սկած մինչև 19-20-րդ դարերի մոտ 10.000 հայկական խաչքարերը: 2003-2004 թվականներին դրանք պարզապես դաժանաբար ոչնչացվել ու նետվել են գետը: Դուք խոսեցիք նաև <<Կովկասյան Հերոսիմայի>> կամ նման ինչ-որ բանի մասին: Նայեք էթնոգրաֆիական քարտեզին, դուք խոսեցիք բազմամշակութայնության մասին։ Եթե Բաքուն <<էթնոգրաֆիկական Հերոսիմա>> է, ապա որտե՞ղ են այնտեղ բնակվող 200.000 հայերը։ Ըստ սովետական մարդահամարի տվյալների՝ Ադրբեջանում բնակվել է 500.000 հայ, խոսքը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի մասին չէ։ Որտե՞ղ են Բաքվում, Սումգայիթում բնակվող հայերը, որտե՞ղ են նրանք, ու՞ր անհետացան այդ հայերը, որտե՞ղ է Ադրբեջանի բազմամշակութային պետությունը․․․ Վստահ չեմ՝ ում եք փորձում համոզել՝ մե՞զ, թե՞ ձեր շրջապատում գտնվող մարդկանց։ Ամփոփելով՝ ցանկանում եմ ասել, որ ,խաղաղությունն ամեն գնովե հնարավոր չէ․ եվրոպական մայրցամաքը տեսել է նման ,խաղաղություններ՝ ամեն գնովե և պարզվել է, որ դրանք մարդկության պատմության ընթացքում հնչեցված ամենակործանարար արտահայտություններն են։
Խաղաղությունները պետք է կառուցվեն աշխատանքով, փոխադարձ հարգանքով, այլոց իրավունքները հարգելով, հարգելով մարդու իրավունքները, կյանքի իրավունքը, սեփականության իրավունքը։ Արդյո՞ք հայերի կյանքի և սեփականության իրավունքը երաշխավորված է Ադրբեջանում։ Կարծում եմ՝ ո՛չ, քանի որ չեք կարող գտնել ադրբեջանական իշխանության ներքո ապրող գեթ մեկ հայի՝ լինի դա Բաքվում, թե ադրբեջանական այլ քաղաքներում։ Նրանք բոլորն անհետացել են։ Խորհուրդ կտայի խնդիրներ լուծելիս հաշվի առնել սա ու մտածել սրա շուրջ, լուծումներ առաջարկելիս՝ նկատի ունենալ այս նրբությունները։
Շնորհակալություն։

08.11.2022
ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ՍԵՆԱՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՒ ԵՄ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

03.11.2022
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐԸ

01.11.2022
ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆՔ ԵԿԵԼ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԿԵՐՆԵՐ. ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

24.10.2022
ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՎԵՐԵՆ ՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆԸ, ՔՆՆԱՐԿԵԼ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ. ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

24.10.2022
ՀԱՄՈԶՎԵՑԻՆՔ, ՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՀԶՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳՆԵՐԸ

29.09.2022
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԵԼԻ Է ԼՈՒՐՋ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ ԵՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԱՆՑԵԼ. ԱՆՏԻԳՈՆԻ ՊԵՐԻՖԱՆՈՒ

28.09.2022
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

16.09.2022
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐԻՆԱ ԿԱԼՅՈՒՐԱՆԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

19.08.2022
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

04.04.2022
ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

02.04.2022
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐԻՆԱ ԿԱԼՅՈՒՐԱՆԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

21.03.2022
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021Թ. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

18.03.2022
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ <<ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ԵԽ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻՆ

15.03.2022
ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՄԻ ԽՈՒՄԲ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ

10.03.2022
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ <<ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ>> ԲԱՆԱՁԵՎԸ

24.02.2022
Joint statement by the Co-Chairs of the EU-Armenia Parliamentary Partnership Committee MEP Marina KALJURAND and MP Arman YEGHOYAN on the 2nd meeting of the EU-Armenia Parliamentary Partnership Committee

24.02.2022
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԻ և ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐԻՆԱ ԿԱԼՅՈՒՐԱՆԴԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ․ ԵՐևԱՆ, 2022Թ․ ՓԵՏՐՎԱՐԻ 24

24.02.2022
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆՆ ՈՒ ՄԱՐԻՆԱ ԿԱԼՅՈՒՐԱՆԴԸ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

07.02.2022
ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ <<ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ>> ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ

01.02.2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ֊ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ

27.01.2022
ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ-ԵՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am