National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ european.integration@parliament.am
Հեռ. (374-11) 513231


24.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԻ և ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐԻՆԱ ԿԱԼՅՈՒՐԱՆԴԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ․ ԵՐևԱՆ, 2022Թ․ ՓԵՏՐՎԱՐԻ 24


<<Եվրոպական խորհրդարանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2022թ․ փետրվարի 24-ին Երևանում անցկացրին Հայաստան-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի (ԽԳԿ) երկրորդ նիստը՝ կարևորելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման ամուր հանձնառությունը.

Սա Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)՝ նախորդ տարվա մարտ ամսին ուժի մեջ մտնելուց ի վեր առաջին հանդիպումն էր և առիթ հանդիսացավ դրա կիրարկման ընթացքը դիտարկելու համար։ Մենք ողջունում ենք արձանագրված առաջընթացը և քաջալերում Հայաստանի իշխանություններին շարունակել բարեփոխումների ուղին։ Մենք նաև շեշտում ենք ԵՄ զգալի աջակցությունը, օրինակ՝ արդարադատության բարեփոխումների կարևոր ոլորտում։

Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագիրը զգալիորեն կխթանի ներդրումները առանցքային ոլորտներում՝ ներառյալ ռազմավարական տեսանկյունից կարևոր միակցող նախագծերը և աջակցությունն առավել խոցելի շրջաններին, ինչպես նաև գնահատում ենք ԵՄ ջանքերը՝ օգնելու Հայաստանին հաղթահարել ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքները։

Վերջերս՝ նոյեմբերին, ստորագրված Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կարևոր քայլ է, որից շոշափելիորեն կշահեն ինչպես ԵՄ, այնպես էլ Հայաստանի քաղաքացիները և բիզնեսները։ Միակցվածության ընդլայնումը կօգնի խթանել մարդկանց միջև շփումներն ու թափ հաղորդել տնտեսական աճին։ Ի թիվս շոշափելի արդյունքների հասնելու այլ որոշակի քայլերի՝ մենք ողջունել ենք նաև <<Հորիզոն Եվրոպա>>հետազոտական և նորարարական ծրագրի շրջանակներում Հայաստանի ասոցացման կարգավիճակի վերաբերյալ վերջին համաձայնագիրը և Եվրոպոլի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը։

Չնայած Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի և ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով ստեղծված դժվարություններին՝ մենք արժևորում ենք, որ 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, ընդհանուր առմամբ լավ կազմակերպված և համապատասխանում էին ժողովրդավարության չափանիշներին։ Արդյունքում, Հայաստանի կառավարությունը հստակ մանդատ ստացավ երկրում հետագա բարեփոխումներ իրականացնելու, կառավարումը բարելավելու, կոռուպցիայի դեմ պայքարելու և տնտեսությունն արդիականացնելու համար։ Մենք շեշտել ենք քաղաքականության մեջ բևեռացումը նվազեցնելու անհրաժեշտությունը և կոչ ենք արել բոլոր քաղաքական ուժերին դրսևորել զսպվածություն։ Մենք նաև կարևորել ենք, որ բոլոր բարեփոխումներն իրականացվեն իշխանությունների տարանջատման և օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան, ինչպես նաև առաջարկել ենք սահմանադրաիրավական բոլոր հարցերի վերաբերյալ հայցել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը և հետևել դրան։

Մենք վերահաստատում ենք մեր անփոփոխ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո իրականացվող գործընթացին՝ հիմնվելով ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման հավասար իրավունքների սկզբունքների վրա։

Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդի Նախագահի ներգրավվածությունը՝ աջակցելու վստահության մթնոլորտի ստեղծմանն ու ամրապնդմանը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև անմիջական հաղորդակցության ուղիներ ստեղծելու և ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանում պահվող հայ զինծառայողներին վերադարձնելու միջոցով։ Մենք խրախուսում ենք ակտիվացնել ԵՄ-ի ներգրավվածությունը՝ լուծելու չլուծված այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են մնացած բոլոր հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, հակամարտության տարածքում մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինպես նաև Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության անարգել հասանելիությունը։

Մենք անընդունելի ենք համարում 2021թ․ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ժամանակավոր մուտքը Հայաստանի տարածք, ինչը համարվում է Հայաստանի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի խախտում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և սահմանագծման հետագա գործընթացն ունի էական նշանակություն։ Միևնույն ժամանակ, կոչ ենք անում սահմանային գոտիներից դուրս բերել բոլոր զինված ուժերը և վերադառնալ մինչև 2021թ․ մայիսի 12-ը առկա ելման դիրքեր՝ էսկալացիան կանխելու և տեղի բնակչության իրավունքները երաշխավորելու նպատակով։

2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը նշանակալի հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար։ Մենք աջակցում ենք այս նպատակին հասնելու Հայաստանի կառավարության հավակնություններին և խրախուսում ենք հետագա առաջընթացը։ Մենք նաև մեծապես աջակցում ենք Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելուն ուղղված վերջերս գործադրված ջանքերին, քանի որ դրանց հաջողությունը կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը և կայունությանը։

Մենք անհամբեր սպասում ենք մեր միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը և 2023թ․ Բրյուսելում կամ Ստրասբուրգում կայանալիք Կոմիտեի 3-րդ նիստին>>։

08.11.2022
ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ՍԵՆԱՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՒ ԵՄ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

03.11.2022
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐԸ

01.11.2022
ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆՔ ԵԿԵԼ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԿԵՐՆԵՐ. ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

24.10.2022
ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՎԵՐԵՆ ՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆԸ, ՔՆՆԱՐԿԵԼ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ. ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

24.10.2022
ՀԱՄՈԶՎԵՑԻՆՔ, ՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՀԶՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳՆԵՐԸ

29.09.2022
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԵԼԻ Է ԼՈՒՐՋ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ ԵՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԱՆՑԵԼ. ԱՆՏԻԳՈՆԻ ՊԵՐԻՖԱՆՈՒ

28.09.2022
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

16.09.2022
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐԻՆԱ ԿԱԼՅՈՒՐԱՆԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

19.08.2022
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

04.04.2022
ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

02.04.2022
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐԻՆԱ ԿԱԼՅՈՒՐԱՆԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

21.03.2022
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021Թ. ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

18.03.2022
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ <<ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ԵԽ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻՆ

15.03.2022
ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՄԻ ԽՈՒՄԲ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ

10.03.2022
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ <<ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ>> ԲԱՆԱՁԵՎԸ

24.02.2022
Joint statement by the Co-Chairs of the EU-Armenia Parliamentary Partnership Committee MEP Marina KALJURAND and MP Arman YEGHOYAN on the 2nd meeting of the EU-Armenia Parliamentary Partnership Committee

24.02.2022
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆՆ ՈՒ ՄԱՐԻՆԱ ԿԱԼՅՈՒՐԱՆԴԸ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ ԱՄՓՈՓԵԼ ԵՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

23.02.2022
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ելույթը <<Եվրանեսթ>> ԽՎ-ի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովների նիստում

07.02.2022
ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ <<ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ>> ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ

01.02.2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ֊ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԽՄԲԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ

27.01.2022
ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ-ԵՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am