National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230


08.09.2020

Օրենսդրական փոփոխություններ՝ ատելության խոսքի դեմ պայքարելու նպատակով


ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 8-ին հանդիպել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/ ,Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարանե ծրագրի ներկայացուցիչ Ռուզաննա Հայրապետյանի եւ ,Արա Ղազարյանե իրավաբանական գրասենյակի ղեկավար Արա Ղազարյանի հետ:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով առաջարկվել էր ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունների գաղափարներ, որոնց ընդունման պարագայում ՄԱԶԾ-ն ցուցաբերելու է փորձագիտական աջակցություն:
Ըստ այդմ՝ հանձնաժողովի ներկայացրած հինգ առաջարկներից ՄԱԶԾ-ն ընտրել է երեքը: Դրանք են՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբին փորձագիտական եւ իրավական-տեխնիկական աջակցություն, հայաստանաբնակ եզդիների շրջանում վաղ ամուսնությունների վերաբերյալ դաշտային հետազոտություն եւ երրորդ՝ խնամատար ընտանիքներում երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով օրենսդրական կարգավորումների մշակում՝ ինստիտուտի կիրառման չարաշահումները բացառելու եւ երեխայի լավագույն շահը պաշտպանելու նպատակով:
Հանձնաժողովի կազմում ստեղծված աշխատանքային խմբի անդամները, ինչպես նաեւ իրավաբանական գրասենյակի ղեկավար Արա Ղազարյանը ներկայացրել են օրենսդրական փոփոխություններին միտված աշխատանքներն ու ուսումնասիրությունները: Արա Ղազարյանը հայտնել է, որ ատելության խոսքի, ինչպես նաեւ զրպարտության դեմ պայքարի նպատակով արդեն իսկ կատարվել են որոշակի աշխատանքներ. մասնավորապես`այդ դեպքերի համար նախատեսվում է զարգացնել վարչաիրավական եւ քաղաքացիաիրավական պատասխանատվությունը:
Քննարկումից պարզ է դարձել, որ օրենսդիրների նպատակն է տալ հստակ սահմանումներ, թե ինչ է ատելության խոսքը, ինչ՝ զրպարտությունը: Նախատեսվում է նաեւ տարանջատել բռնության կոչն ատելության խոսքից՝ բռնության կոչ պարունակող գրառումների համար պատասխանատվություն սահմանելով քրեաիրավական տիրույթում: Արա Ղազարյանը թեեւ որոշ վերապահումով, սակայն հնարավոր է համարում մասնակիորեն քրեական պատասխանատվություն սահմանել այն ֆիզիկական անձանց համար, որոնք դիտավորյալ եւ պարբերաբար վիրավորանք եւ զրպարտություն են տարածում ինտերնետ տիրույթում: Պատգամավորները ներկայացրել են իրենց տեսակետներն ու առաջարկները՝ նշելով, որ այս չափազանց բարդ ոլորտում երկրները պայքարի տարբեր ուղիներ են ընտրել:
Աշխատանքային խումբն ակնկալում է, որ ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը խորհրդարանի քննարկմանը կներկայացնեն 2-3 ամիս հետո:
Նշվել է, որ ՄԶԱԾ հավանությանն արժանացած մյուս երկու թեմաների առնչությամբ եւս աշխատանքներ են ընթանում:

04.11.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

29.06.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում



09.06.2020
Քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2019 թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականը

08.06.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

27.04.2020
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ գումարել է իր հերթական նիստը:

10.03.2020
Քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

02.03.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

02.03.2020
Արտագնա նիստ Աղվերանում

23.01.2020
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

09.01.2020
Հայտարարություն



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am