National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230


09.06.2020

Քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2019 թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականը


Հունիսի 9-ին Նաիրա Զոհրաբյանի եւ Արտակ Մանուկյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Պատգամավորները քննարկել են ,ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասինե տարեկան հաշվետվությունը` անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եկամուտների եւ ծախսերի կատարողականին:

Ներկայացնելով հիմնական ֆինանսական ցուցանիշները` ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ ՄԻՊ աշխատակազմի համար 2019թ. պետական բյուջեով նախատեսված միջոցներից օգտագործվել է 513 մլն դրամ: Հատկացված միջոցները 2018թ.-ի համեմատ ավելացել են 25 տոկոսով: Իրականացվել է բյուջետային ծրագրերով նախատեսված 14 միջոցառում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, դիմելով հայրենակիցներին, կոչ է արել ստեղծված բարդ պայմաններում համախմբված պահպանել համավարակի կանխարգելմանն ուղղված կանոնները: ,Ակնհայտ է, որ համաճարակը վտանգում է մեզանից յուրաքանչյուրին, մեր հարազատների կյանքը եւ առողջությունը, նպաստում նոր խնդիրների առաջացմանըե,-նշել է ՄԻՊ-ը: Ըստ նրա` բոլորի շահերից է բխում օր առաջ վերադառնալ բնականոն կյանքի, ինչը հնարավոր է միայն միասնական գործելով: Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին, վարչական այլ աշխատողներին, ոստիկանությանը, ԱԻՆ-ին, տեսչական մարմիններին եւ այլ ծառայություններին` ստեղծված բարդ իրավիճակում նվիրումով աշխատելու համար: Արման Թաթոյանը նաեւ շնորհակալություն է հայտնել ՄԻՊ աշխատակազմին` 24 ժամ գերծանրաբեռնված աշխատելու համար:

Զեկուցողը շնորհակալություն է հայտնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին` կառույցի հետ ամենօրյա աշխատանքային կապ հաստատելու համար, ինչպես նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին` երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում տեղ գտած հարցերի հետ կապված համագործակցության համար: Ըստ Արման Թաթոյանի` հանձնաժողովների հետ համագործակցությունը նպաստում է երկու հաստատությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորներին հետաքրքրել են խորհրդարանում եւ մարզերում ՄԻՊ ներկայացուցիչ ունենալու հնարավորությունը, կառույցին հատկացվող ծախսերի աճը, ՄԻՊ այցերը:


04.11.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

08.09.2020
Օրենսդրական փոփոխություններ՝ ատելության խոսքի դեմ պայքարելու նպատակով

29.06.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում



08.06.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

27.04.2020
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ գումարել է իր հերթական նիստը:

10.03.2020
Քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

02.03.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

02.03.2020
Արտագնա նիստ Աղվերանում

23.01.2020
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

09.01.2020
Հայտարարություն



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am