National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230


08.06.2020

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում


ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ հունիսի 8-ին գումարել է իր հերթական նիստը:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել ՀՀ ԱԺ ,Բարգավաճ Հայաստանե խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Շաքե Իսայանի հեղինակած ,Փաստաբանության մասինե օրենքում փոփոխություն կատարելու մասինե օրինագծին: Հիմնական զեկուցող եւ համահեղինակ Նաիրա Զոհրաբյանի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել է մեկ տեխնիկական փոփոխություն, որը ներկայացրել է Կառավարությունը: Հիշեցնենք, որ նախաձեռնության ընդունմամբ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները եւս հնարավորություն կունենան օգտվելու հանրային պաշտպանի ինստիտուտի անվճար ծառայությունից:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի ներկայացմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ,Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասինե միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասինե հարցը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ արձանագրությունն ընդունվել է 2008թ. դեկտեմբերի 10-ին, մեր երկիրն այն ստորագրել է 2009թ. սեպտեմբերի 29-ին: 2019թ. նոյեմբերի վերջի դրությամբ փաստաթուղթը ստորագրել է 45 պետություն, վավերացրել 24-ը:
Վավերացնելով արձանագրությունը` Հայաստանը կստանձնի պարտավորություն ընդունել իր իրավազորության ներքո գտնվող անհատներից կոմունիկացիաներ, հաղորդումներ` այս դաշնագրով նրանց իրավունքների խախտումների վերաբերյալ:
Փաստաթուղթը մանրամասնորեն կարգավորում է դաշնագրի շրջանակում ստացված հաղորդումների քննության ընթացքը, բարեկամական կարգավորման հնարավորությունները եւ այլն:
Փոխնախարարի խոսքով` արձանագրության վավարեցմամբ ավելի կամրապնդվի Հայաստանի եւ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի ու ՄԱԿ Մարդու իրավունքների պայմանագրային մարմինների, մասնավորապես տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների հարցով ՄԱԿ-ի կոմիտեի միջեւ փոխգործակցությունը` էլ ավելի բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում ՀՀ միջազգային հեղինակությունը:

04.11.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

08.09.2020
Օրենսդրական փոփոխություններ՝ ատելության խոսքի դեմ պայքարելու նպատակով

29.06.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում



09.06.2020
Քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2019 թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականը

27.04.2020
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ գումարել է իր հերթական նիստը:

10.03.2020
Քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում

02.03.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

02.03.2020
Արտագնա նիստ Աղվերանում

23.01.2020
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

09.01.2020
Հայտարարություն



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am