National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական Միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում
Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-10) 513230


29.01.2008

Հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի ելույթը ԵԽԽՎ-ում Կոսովոյի մասին զեկույցի վերաբերյալ


              Ա.Ադոնց (Հայաստան)
- Շնորհակալություն եմ հայտնում Լորդ Ռասել-Ջոնսթոնին` հնարավորինս անկեղծ եւ հստակ լինելու համար: Չդիմելով ընդհանուր եւ անորոշ սահմանումների` նա, իմ կարծիքով, կարողացավ Վեհաժողովին ներկայացնել ներկա իրավիճակը Կոսովոյում եւ դրա ապագան հնարավորինս մատչելի ձեւով:
             Անցյալ դարի վերջին տասնամյակներից սկսած` եվրասիական մայրցամաքում մենք առճակատել ենք նոր աշխարհաքաղաքական իրողությունների, որոնք այժմ լուծում են պահանջում: Մեծավ մասամբ շատ դժվար է հասնել նման լուծումների, այնուամենայնիվ միջազգային հանրությունը պետք է անի հնարավորին ամեն ինչ դրանց հասնելու համար: Երբ որեւէ կայսրություն կամ պետություն փլուզվում է, ինչպես օրինակ Խորհրդային Միությունը կամ Հարավսլավիան, կարելի է կանխատեսել, որ մայրցամաքի քաղաքական քարտեզը վերակազմվելու է: Այսպիսի դեպքերում ողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է համախմբի իր ուժերը` երաշխավորելու համար, որ մարդու հիմնական իրավունքները, որոնցից ամենակարեւորը` կյանքի եւ անվտանգության իրավունքը, չխախտվեն:

Բոլորս հասկանում ենք, որ իրադրությունը Կոսովոյում բարդ է: Այն էլ ավելի բարդ է այնքանով, որ ուղղակիորեն ազդում է Եվրոպայում խաղաղության եւ անվտանգության վրա: Ավելին, նախատեսվում է, որ Կոսովոյի կարգավիճակի հստակեցումը կունենա ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային ազդեցություն: Աշխարհում բոլոր կոնֆլիկտները յուրօրինակ են իրենց էությամբ, ուստիեւ դրանց լուծումը պահանջում է անհատական մոտեցումներ: Թեեւ կարող է նմանություններ լինեն տարբեր կոնֆլիկտների միջեւ, լուծման բանաձեւը մեկի համար չպետք է մեխանիկորեն նախադեպ ծառայի մյուսի համար: Այնուամենայնիվ, դրանցից յուրաքանչյուրը պետք է համապատասխանի միջազգային իրավունքին, իսկ երկակի ստանդարտներից պետք է խուսափել:
              Զեկույցում մի քանի անգամ նշվում է, որ Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ փոխզիջում գտնելու հնարավորությունը սպառվել է: Զեկուցողը եւ մյուսները հավանաբար հանգել են այդ եզրահանգմանը` բանակցությունների բազում փուլերում իրենց փորձի վրա հիմնվելով: Ես, այնուամենանիվ, հավատում եմ, որ միջազգային հանրությունը եւ հատկապես ԵՄ անդամ երկրները դեռ կարող են օգտագործել իրենց ջանքերը գոնե խաղաղություն պահպանելու եւ երկխոսություն շարունակելու համար` անկախ Կոսովոյի կարգավիճակից: Այս հարցում ես դեմ եմ հապճեպության կամ ճնշման ցանկացած դրսեւորման:
             Կոսովոյի հարցը Եվրոպական անվտանգության եւ կայունության խնդիր է: Ես կիսում եմ Լորդ Ռասել-Ջոնսթոնի այն տեսակետը, որ ԵՄ-ը պետք է միակարծիք լինի այս հարցում: Այնուամենայնիվ, այլ տեսանկյունից, ես կարծում եմ, որ հարցի լուծումը միայն Եվրոպայի խնդիրը չէ, այլ ավելի լայնամասշտաբ է:
              Վերջում կուզենայի հայտնել իմ խորին համոզմունքը, որ Կոսովոյի հարցի լուծումը շահարկման խնդիր չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Ադրբեջանցի իմ գործընկերոջ նշածը բացարձակ կապ չունի տվյալ դեպքում զեկույցի հետ, եւ առհասարակ այդ հակամարտության էության եւ բնույթի հետ: Այս դիրքորոշման մեջ ցավալին իրականում այն է, որ տեղեկատվությունը ներկայացվում է չափազանց աղավաղված եւ մոլորեցնում է բոլոր մասնակիցներին: 

ԵԽԽՎ  2008թ. հունվարի 22-ի նիստի սղագրությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ (միայն անգլերեն լեզվով)


16.02.2012 .
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

24.01.2012 .
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am