National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական Միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում
Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-10) 513230


24.01.2012

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ


Հարգելի գործընկերներ, Բելառուսին անդրադառնալը մեզանում կարծես թե դառնում է պարտադիր ավանդույթ։ Այն, որ Բելառուսում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ կապված բազում խնդիրներ կան, դա, իհարկե, որեւէ մեկս չի վիճարկում։ Սակայն, ամեն անգամ, երբ մենք սկսում ենք անսահման ջանադրությամբ քննարկել Բելառուսին, ես վերստին համոզվում եմ, որ երկակի ստանդարտները, ցավոք, սկսում են գերակա դառնալ մեր Վեհաժողովում։ Երբ թե՛ զեկույցի հեղինակը, թե՛ այստեղ ելույթ ունեցողները մատնանշում է Բելառուսում տիրող իրավիճակը քաղաքական ազատությունների, մամուլի ազատության, երթերի եւ ցույցերի ազատության հետ կապված, ես ուզում եմ վերհիշել՝ արդյո՞ք մեր Վեհաժողովում եղել են նման բուռն քննարկումներ, օրինակ, կապված Ադրբեջանում տիրող իրավիճակի հետ, որտեղ քաղաքական ազատությունների, մարդու իրավունքի կամ մամուլի ազատության մասին խոսելը հավասազոր է զավեշտի։ Ադրբեջանը համառորեն հրաժարվում էր քաղբանտարկյալների հարցերով դիտորդին թույլ տալ մուտք գործել իր երկիր, բայց ես ոչ մի կերպ չեմ մտաբերում, որ այդ խայտառակության հետ կապված մենք որեւէ գործուն քայլ արած լինենք։ Դեկտեմբերին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ, իսկ ընդամենը  վերջերս Թուրքիայի արտոնագրման պետական վարչությունը գրանցել է «Սարկոզի» անվանումով զուգարանի թուղթ եւ երեխայի տակդիր։ Իսկ թե պետական նույն այդ կազմակերպությունն ի՞նչ է գրանցել նախագծի հեղինակ Վալերի Բուայեի անունով, ես անգամ անհարմար եմ զգում բարձրաձայնել։ Սակայն այս ամբիոնից նման ջանադիր քննադատություն երբեւէ չի հնչել ԵԽ անդամ եւ ԵՄ անդամության հավակնություն ունեցող երկրի հասցեին, որտեղ տիրում են միջնադարյան բարքեր եւ կարգեր։ 

Այո, եթե Բելառուսն ուզում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ, ապա այդ երկիրը պետք է լուծի լրջագույն խնդիրներ քաղաքական ազատությունների, մահապատժի, մարդու իրավունքների հետ կապված։ Հարգարժան Հերկելն իր զեկույցում կոչ է անում ուժի մեջ պահել այդ երկրի հանդեպ գործող սանկցիաները։ Մինչդեռ, ինձ մի պարզ ճշմարտություն է հայտի՝ ցանկացած սանկցիա բումերանգի էֆեկտ ունի, եւ ցանկացած սանկցիա միշտ աշխատում է ժողովրդի դեմ։ Մենք կոչ ենք անում խորացնել կապը Բելառուսի ժողովրդի հետ, սակայն համառորեն դիմադրում ենք, որ նույն այդ երկիրը լիարժեք մասնակցություն ունենա Արեւելյան գործընկերությանը, որի կարեւորագույն բաղադրիչներից մեկը ժողովուրդների միջեւ շփումներն են։

  Ինչեւէ, ես կիսում եմ զեկուցողի մտահոգությունը եւ ես եւս հույս ունեմ, որ Բելառուսի իշխանությունները թույլ կտան ԵԱՀԿ առաքելությանը վերադառնալ եւ վերստանձնել իր գործողությունները երկրում, ինչպես նաեւ լիարժեքորեն կհամագործակցեն   մարդու իրավունքների բոլոր միջազգային կազմակերպությունների հետ։ Ինչ վերաբերում է 2012թ.ի խորհրդարանական ընտրություններին, ապա իրապես անհրաժեշտ է, որ Բելառուսը շարունակի բարեփոխումների գործընթացը ընտրական օրենսդրության ոլորտում եւ անպայման հրավիրի  

միջազգային դիտորդներ ԵԱՀԿ եւ այլ խորհրդարանական կազմակերպություններից, այդ թվում՝ մեր Վեհաժողովից, վերահսկելու ընտրություններն ու նախընտրական արշավը:
Մեկ բան հստակ է` պետք է շարունակել երկխոսությունը Բելառուսի ժողովրդի հետ, որովհետեւ միայն երկխոսությամբ է հնարավոր լուծել անգամ առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիրները: Բայց ինձ համար հստակ է նաեւ այն, որ երկակի ստանդարտները երբեւէ չպետք է տեղ ունենան մեր կառույցում, եւ չպիտի լինեն արտոնյալ երկրներ, որոնք կարող են «Ժողովրդավարություն» գնել նավթով, կամ մեկ այլ արտարժույթով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am