National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական Միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում
Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-10) 513230


16.02.2012

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Կլաաս ֆան Դեր Տեմպելին: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՆԹ ԱԳՆ Հայաստանի հարցերով պատասխանատու Մոնիկ դե Խրոտը եւ Հայաստանում Նիդերլանդների դեսպան Պիտեր Լանդենբերգը:

Տիկին Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները` նշելով, որ դրանք բավականին ակտիվ են ընթանում: Ներկա դրությամբ արդեն ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական եւ ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխները:

Կողմերն անդրադարձան ասոցացման համաձայնագրի կարեւոր մաս կազմող խորը եւ համապարփակ, ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ դրույթներին: Տիկին Զոհրաբյանը նշեց նաեւ, որ փետրվարի 27-ից ԵՄ-ի հետ մեկնարկելու են մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները, ինչը մի քանի խմբերի համար էականորեն կհեշտացնի մուտքը Եվրոպական Միության երկրներ:

Հյուրերին հետաքրքրում էր առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես թե ինչպես են քաղաքական ուժերը նախապատրաստվում  ընտրություններին եւ թե ինչ ակնկալիքներ կան միջազգային դիտորդական կազմակերպություններից: Տիկին Զոհրաբյանը հյուրերին համապարփակ տեղեկատվություն տրամադրեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլի վերաբերյալ` կարեւորելով հատկապես թե ԵԱՀԿ, թե ԵԽԽՎ երկարաժամկետ առաքելությունների գործունեությունը: Նա նշեց, որ ինքը ԵԽԽՎ-ում արդեն ունի նախնական պայմանավորվածություն, ըստ որի ապագա կազմավորվելիք դիտորդական առաքելությանը մինչեւ Հայաստան ժամանելը կներկայացվեն ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերի տրամադրած խնդիրները, մտահոգությունները, թե հատկապես ինչի վրա արժե, որ ուշադրություն դարձնեն միջազգային դիտորդները: Կլաաս ֆան Դեր Տեմպելին կարեւորեց այդ նախաձեռնությունը` նշելով, որ ինքն ամեն ինչ կանի, որ երկարաժամկետ դիտորդները Հայաստանում շատ լինեն եւ հաշվի առնեն բոլոր այն մտահոգությունները, որոնք կնշեն ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը:

Կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրների:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am