National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական Միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում
Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-10) 513230


14.01.2008

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հանդիպումը Հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի հետ


Հունվարի 14-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Կողմերն անդրադարձան Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության փոխհարաբերություններին, տարածաշրջանային հիմնախնդիրներին, առաջիկա նախագահական ընտրություններին:

Պարոն Ադոնցն անհրաժեշտ համարեց   ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումը` նշելով, որ եվրաինտեգրումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Նա կարեւորեց տարածաշրջանային համագործակցությունը եւ  փոխգործակցության  զարգացումը: Պարոն Ադոնցը  նշեց, որ եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը  Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման նոր հեռանկարներ է բացում: Ըստ նրա` եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը  առաջիկայում պետք է դարձնել առավել կոնկրետ, պրագմատիկ եւ գործնական: Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հետագա զարգացումից` պարոն Ադոնցը տեղեկացրեց, որ Հայաստանը կողմնակից է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացմանը եւ առավել խորացմանը, նրա համոզմամբ` Հայաստանը հնարավորության սահմաններում պետք է օգտագործի ՆԱՏՕ-ի փորձն անվտանգության ոլորտում:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը կարեւորեց առաջիկա նախագահական ընտրությունների եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացումը: Նա գտնում է, որ որակյալ ընտրությունների անցկացմամբ պետք է շահագրգիռ լինեն եւ ընդդիմադիր, եւ իշխանական քաղաքական ուժերը:

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբին կարեւորեց նախագահական ընտրությունները երկրի հետագա զարգացման տեսանկյունից: Ըստ նրա` ընտրությունները հստակեցնում են հասարակական կյանքի որակը եւ հարաբերությունները գործընկեր պետությունների հետ: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` պարոն Սեմնեբին կարեւորեց դրանց բարելավումը նաեւ տարածաշրջանային զարգացումների առումով եւ Եվրամիության աջակցության պատրաստակամությունը հայտնելով:
 
Ի պատասխան պարոն Սեմնեբիի հարցի` Ավետ Ադոնցը նշեց, որ եվրաինտեգրման խնդրում քաղաքական ուժերի մեջ չկան տարաձայնություններ, բոլորը գիտակցում են եվրաինտեգրման գործընթացի կարեւորությունը: Պարոն Ադոնցը վստահ է, որ ԵՄ-ն չի սպառել իր հնարավորությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից: Նրա համոզմամբ` ԵՄ-ն կարող է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջպետական հարաբերությունների հաստատմանը: Նրա կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է տարածաշրջանային կայուն զարգացման կարեւոր խթան հանդիսանալ:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող եւ հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր եւս:


16.02.2012 .
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

24.01.2012 .
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am